«Քննիչը նույն փաստարկները ներկայացրեց». Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր՝ մարտի 13–ին, հետաձգվեց եւ նշանակվեց վաղը ժամը 10.00–ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Այսօր քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեցին, բնականաբար, միացան քննիչի միջնորդությանը։ Նախաքննական մարմինը նույն փաստարկներն է ներկայացրել, վաղն արդեն մեր դիրքորոշումն ու փաստարկները կներկայացնենք»,– ասաց Հայկ Ալումյանը։
Հայկ Ալումյանը հայտնեց, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, քանի որ նպատակահարմար չի համարել։
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է եւս 2 ամսով երկարացնել 2–րդ նախագահի կալանավորման ժամկետը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...