Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստան

Վահրամ Վահրադյան. Գաղափարախոսությունը պետք է մեր բոլոր հնարավորությունները հասցնի առավելագույնի

Մաթեմատիկ, հասարակական գործիչ Վահրամ Վահրադյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ

Երբ 90-ական թվականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, իսկ մենք հասարակ, անգամ հետամնաց ժողովուրդ ենք, և ոչ միայն ժողովուրդ, այլ նաև ազգ, ես հրաժարվեցի համագործակցությունից և գիրք գրեցի ազգային գաղափարախոսության մասին: Դա փաստացի առաջին գիրքն էր ազգային գաղափարախոսության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կուսակցությունը որակեցին այն որպես ֆաշիզմ, ինչը ինձ պատիվ էր բերում, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդպես ասում: Այնտեղ հիմնավորումներ կան, թե ինչու է անհրաժեշտ ազգային գաղափարախոսությունը, ինչ է դա տալիս մեր ազգին, ինչ նպատակով է կիրառվում և ինչպես կիառել ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում:
Ազգային ինքնագիտակցությունն է ազգին բերում ճիշտ ճանապարհի վրա: Ազգային ինքնագիտակցությունն է մեզ ստիպում հայ լինել: Մի փոքրիկ էքսկուրս անեմ: Երբ ես փոքր էի՝ մոտավորապես 10-12 տարեկան, ծնողներիս հարցնում էի, թե ինչու էր Հայաստանն այդքան մեծ, հետո փոքրացավ: Ու ինձ շատ զարմանալի բաներ պատմեցին, որ դասագրքերում չկային: Ես դրանից շատ ուժեղ բարկացել էի, ու որոշել էի կյանքս նվիրել իմ ազգին, որ մենք էլ զարգանանք, ինչպես մյուս բոլոր մեծ ազգերը: Եվ այդ ժամանակ ես ինձ հարց տվեցի՝ իսկ արժե՞, մեր ազգը բավականաչափ լավ ա՞զգ է, որ ես իմ կյանքը նվիրեմ նրա խնդիրների լուծմանը: Ու սկսեցի փաստեր հավաքել՝ գնահատելու համար մեր ազգին: Իսկ ազգի գնահատականը նրա ներդրումն է համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում և նրա ներդրումը համամարդկային մշակութային գանձարան: Երբ ես ուսումնասիրեցի այդ փաստերը, որոնք, բնական է, չկային դասագրքերում, ես ապշել էի, թե ինչքան մեծ է մեր ներդրումը, անսահմանորեն ավելի մեծ է, քան ցանկացած ուրիշ ազգինը:
Ազգային մեր ամբողջ արժեհամակարգը խտացված է էպոսի մեջ: Օրինակ բերեմ. Դավիթը հաղթեց Մսրա Մելիքին, բայց ի՞նչ արեց դրանից հետո, բաց թողեց նրանց զորքին: Իսկ եթե Մսրա Մելիքը հաղթեր, նա կստրկացներ Հայաստանը, հարկ կդներ և այլն: Հիմա տեսեք՝ մենք համարում ենք, որ ճիշտը Դավիթն էր: Ինչու՞ ենք համարում, որ այս ազգը այդպես է մտածում. որովհետև էպոսը փոխանցվել է սերնդեսերունդ, բերանացի: Ու եթե, ասենք, ես համարեի, որ Դավիթը սխալ է արել՝ դե հիմարի մեկն է, էլի, բերեր գոնե ստրկացներ նրանց, հարկ վերցնեինք, հարստացնեինք մեր պետությունը, ուժեղացնեինք, իմ թոռանը ես կպատմեի իմ տեսակետը: Բայց ոչ մի տարբերակում չկա այդպիսի բան, ուրեմն՝ բոլոր պատմողները համարել են, որ Դավիթը ճիշտ է վարվել: Իսկ դա նշանակում է, որ խտացված մեր մտածելակերպն է այնտեղ:
Ազգային գաղափարախոսությունը իմ տեսակետով հետևյալն է. դա ազգային արժեքների, նպատակների, իղձերի և գաղափարների ամբողջությունն է՝ ինչ-որ կերպ ձևակերպված՝ կլինի գեղարվեստական գրականության մեջ, թե գիտական տեսքով: Կան այդպիսի շատ գաղափարախոսություններ: Կոմունիստական գաղափարախոսությունը ձևակերպված էր մանիֆեստում: Կար ֆաշիստական գաղափարախոսություն, որ նույպես ձևակերպված էր Հիտլերի գրքում՝ «Meine Kampf»-ում:
Երկրորդ հարցը՝ ինչու՞ է պետք այդ գաղափարախոսությունը: Գաղափարախոսությունը պետք է միտված լինի ազգի ներսում այնպիսի մթնոլորտ ստեղծելուն, որտեղ ազգը կարողանա լավագույնս իրեն դրսևորել, հասցնել օպտիմումի իր ներքին բոլոր հնարավորությունները, ամբողջ պոտենցիալը: Ինչպե՞ս դա կիրառել: Այստեղ իհարկե պետք է պետության աջակցությունը լինի՝ համապատասխան որոշումներով: Հայաստանը պետք է դառնա հայկականության տարածման կենտրոն: Սա այն հենասյուներից է, որից կառչելով՝ հայերը պետք է հայ մնան ամբողջ աշխարհում ու ձգտեն գալ Հայաստան: