Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստան

Կթանկանա՞ արդյոք ավտոգազը. Ապրիլի 1-ից մեկ կիլոգրամը կարժենա 306 դրամ

Փետրվարի 15-ին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունվեց մի որոշում, որի համաձայն՝ փոփոխություններ են սպասվում ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացում: Եթե նախկինում այս կայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման հաշվարկը կատարվում էր խորանարդ մետրերի միջոցով, ապա նոր որոշման համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 1-ից այդ հաշվարկը կատարվելու է կիլոգրամների միջոցով:

Այս փոփոխության բնականոն գործունեությունը ապահովելու համար կառավարությունը փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում, որի համաձայն, եթե նակինում սեղմված բնական գազի ակցիզային հարկը հաշվարկվում էր խորանարդ մետրի համար և 1000 խմ-ի համար կազմում էր 25.000 դրամ, ապա փոփոխության արդյունքում այն կսկսի հաշվարկվել կիլոգրամներով, և 1000 կգ-ի համար կկազմի 34000 դրամ:

Առաջին հարցը, որ այս փոփոխությունն առաջացրեց, իհարկե, վերաբերում է սեղմված գազի գնի թանկացմանը: Եթե առաջնորդվենք պարզ հաշվարկի մեթոդաբանությամբ, ապա պետք է փաստենք, որը գնի թանկացում, որպես այդպիսին, չպետք է լինի: Այսպես, օրինակ, եթե դուք լիցքավորում եք մեքենան 10 խմ, ապա գինը կկազմի 10 x 220 դրամ=2200 դրամ: Այդ գինն իր մեջ ներառում է արժեք (ներառյալ՝ շահույթը)՝ 1583 դրամ, ակցիզային հարկ՝ 250 դրամ, ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) 366 դրամ:

Համաձայն մի շարք մասնագիտական վերլուծությունների, 1 խմ գազի քաշը նորմալ պայմաններում կազմում է 0.717 կգ: Այսպիսով, փոփոխությունից հետո, եթե հիմք ընդունենք, որ արժեքը (ներառյալ՝ շահույթը) կմնա անփոփոխ, ապա նույն չափով մեքենան լիցքավորելու համար կպահանջվի 7.1 կգ սեղմված գազ, իսկ դրա գինը կներառի 1583 դրամ արժեք, գումարած 243 դրամ ակցիզային հարկ և 365.4 դրամ ԱԱՀ, որը կկազմի 2192 դրամ, իսկ հետհաշվարկի արդյունքում կստանանք մի պատկեր, երբ ապրիլի 1-ից 1 կգ գազը կարժենա 306 դրամ: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք լիցքավորման կայանները շարունակելու են աշխատել նույն ինքնարժեքով, և արդյո՞ք այս պատեհ առիթը չեն օգտագործելու իրենց առանց այն էլ գերշահույթն ավելացնելու համար։ Հարցը, թերևս, անպատասխան է, որն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ կարդում ենք նշյալ օրենսդրական փոփոխության հիմնավորումը:

Այսպես, համաձայն այդ փաստաթղթի, որոշման ընդունման նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությամբ տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքների պաշտպանությունն է և այս ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը: Այս հիմնավորումը ոչ այլ ինչ է, քան կառավարության ակնհայտ խոստովանությունը, որ պետական ապարատն ի զորու չէ ապահովել այս ոլորտում արդար խաղի կանոններ, ավելին, հարկային վարչարարության մարմինները, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չեն կարողանում իրականացնել այնպիսի վարչարարություն, որ լցակայանները սպառողներին չխաբեն: Եվ այս պարագայում բարձրացված հարցը, թե արդյո՞ք գինը չի թանկանա, դառնում է ոչ միայն էլ ավելի արդիական, այլև մտահոգության տեղիք է տալիս:

Այն, որ այս ոլորտը լիարժեք մրցակցային չէ, և որը պայմանավորված է նաև մի շարք օբյեկտիվ պայմաններով, դա, թերևս, նորություն չէ, և դա անգամ այս օրենսդրական փոփոխությամբ չի կարգավորվելու։ Բայց եթե կառավարությունը խոստովանում է, որ իր գործիքակազմով չի կարողանում պաշտպանել խաղի կանոնները, ապա դա արդեն լուրջ խնդիր է: Եվ եթե պետությունը չի կարողացել ապահովել, որ գազալցման կայանում ճիշտ չափեն գազի խորանարդ մետրը, ապա ի՞նչ երաշխիքներ կան, որ այս փոփոխությունից հետո նույն պետական ապարատը կկարողանա ապահովել, որ սպառողներին չխաբեն նաև կիլոգրամների հաշվարկով. ի՞նչ է, վարորդներն իրենց կշեռքներո՞վ պետք է կշռեն գազը։ Իհարկե, ոչ:

Բենզինն ու դիզելային վառելիքն էլ լիտրով են չափում, բայց դե, բոլորը գիտեն, որ բենզալցակայանների հաշվիչները, մեղմ ասած, ճիշտ չեն հաշվում: Այնպես որ, խաբեությունը շարունակվելու է, և ընդհակառակը, այս փոփոխությունը օգտագործվելու է վաճառողների կողմից գինն ավելի թանկացնելու համար: Ճիշտ է, դա կքողարկեն մեկնաբանություններով, թե իբր հիմա ավելի շատ են լցնում, ժողովրդի ասած՝ «ավելի լավ են լցնում», կամ իբր վերը հաշված 306 դրամը կլորացնելու են 310 դրամ, սակայն, բացի էսթետիկ փոփոխությունից, բովանդակային որևէ բարելավում դժվար է սպասել:

Ասվածն էլ ավելի համուհոտով դարձնելու համար մնում է միայն ավելացնել սույն հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ շատ բան չի փոխվելու, 1000 դրամի լցնողն էլի 1000 դրամի է լցնելու, բայց ավելի շատ է քշելու: Այս հայտարարությունը լսելիս՝ ակամայից մի հին անեկդոտ հիշեցինք, երբ տղամարդը բենզինի թանկացումներից բողոքող ընկերոջն արձագանքում է, որ՝ գիտես, ինձ համար բենզինը չի թանկանում, որովհետև ես միշտ 1000 դրամի եմ լցնում:

 Երևի ճշմարտություն կա այս անեկդոտի մեջ, որը մենք չենք հասկանում, կամ գուցե կառավարությունն ավելի լավ է հասկանում: Ինչևէ, դա իրենց գործն է, իսկ մեզ մնում է սպասել և հուսալ, որ ապրիլի 1-ին՝ Հումորի և ժպիտի օրը, սեղմված գազի լցակայանները 700 հազարից ավելի վարորդներին տխուր անակնկալներ չեն մատուցի: