Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստան

Վարչապետը պետք է հաշիվ պահանջի Ֆինանսների նախարարից ու ՊԵԿ-ից

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգով, որ հիմնադրամ ակնկալվող մուտքերից ամեն ամիս միլիոններ են նվազում, եւ, որ վարչապետը պետք է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանից ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հաշիվ պահանջի, հաղորդում է 168.am-ը:

Կառավարության ղեկավարին ուղղված նամակը մուտք է արվել սրանից 10 օր առաջ, ու մինչ օրս չկա արձագանք։ Այս մասին 168.am-ին հայտնեց Մեսրոպ Մանուկյանը:

– Վերջին երկու տարիներին զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինծառայողներին որոշվեց այլեւս օգնություն տրամադրել հիմնադրամի միջոցներից, եւ սա հրաշալի գաղափար էր: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում կամավորներիցս յուրաքանչյուրի հետ, երբ ընտանիք կատարած մեր տնայցերի ժամանակ զոհված զինծառայողի կամ բարձրաստիճան զինվորականի մայրը, կինը հարցնում է ՝ տղաս զոհվել է 2008 թվականին, մե՞զ երբ է աջակցության հերթը հասնելու։ Իսկ սա լուրջ հարց է, մենք պետք է ի վիճակի լինենք այս պահանջը լրացնել: Որպես տնտեսագետ՝ այս հաշվարկները սկսեցի ինքս ինձ համար անել, մոտավորապես գնահատելու հնարավոր ժամկետների մասով, թե ե՞րբ կարող ենք այս ընտանիքներին եւս ներառել մեր աջակցությունը ստացողների ցանկում, տխուր պատկեր ստացվեց: Թվում էր՝ հեղափոխությունից հետո հիմնադրամի հանդեպ վստահությունն էլ ավելի կմեծանա, կավելանան նվիրատվությունները, եւ մենք մեր գործունեության շառավիղը կընդլայնենք ազատորեն:

Անհո՞ւյս է վիճակը։ Ի՞նչ խնդիր ունենք գումարների հավաքագրման առումով, ի՞նչ մտահոգություններ եք արտահայտել վարչապետին ուղղված Ձեր նամակում:

Իմ մտահոգությունները երկու անգամ արտահայտել եմ հոգաբարձուների խորհրդի նիստում, նամակով դիմել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ երկրորդն եմ պատրաստվում ուղարկել վաղը: Իմ սպասելիքներն այս պահին, թերեւս, կառավարության ղեկավարից են, քանի որ դրանց իրավասություններով վարչապետն է օժտված: Հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ իմ մտահոգությունները կիսեց նաեւ Պաշտպանության նախարարը: Նա այս հիմնադրամին վերաբերվում է շատ մեծ հոգատարությամբ: Նա ինձ խնդրեց, որպեսզի ես նամակով դիմեմ իրեն, որպեսզի ինքը կարողանա այդ գրությանն ընթացք տալ:

Առաջին մտահոգությունն այն է, որ դրամների հավաքագրման 2017-2018 թվականների համեմատականը դիտարկելիս՝ 1-2 ամսով ենք գերազանցել եղած ցուցանիշը: Մնացած բոլոր ամիսներին 2018թ. տվյալները զիջում են նախորդ տարվա ցուցանիշին: Սա աբսուրդի է նման այն պատճառով, որ 2018թ. ամսական հավաքագրումներում առկա չեն հեղափոխությունից հետո ստվերային դաշտից դուրս բերված եւ օրինական դարձած 35.000 աշխատուժի տվյալները, ինչի մասին վարչապետը խոսեց իր հայտնի ելույթի ժամանակ, եւ հաճախ է այս թիվը հրապարակվել՝ որպես պաշտոնական տվյալ: Իսկ 35.000 աշխատուժն ինձ համար՝ որպես հիմնադրամին առնչվող մարդու եւ տնտեսագետի, 35 մլն դրամ է ամեն ամսվա կտրվածքով, բայց այս միլիոնների մուտքերն արված չեն, ու դրանք բազմապատկված ամիսների քանակով՝ պատերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի կորուստ է հիմնադրամի համար: Այդ պատկառելի գումարով մենք հիմնադրամից աջակցություն կտրամադրեինք առնվազն 5-7 ընտանիքի՝ նրանց սոցիալական բեռը վերցնելով մեզ վրա:

Դուք հարց եք բարձրացրել նաեւ հիմնադրամի մուտքերի ուշացումների մասին, սա պարբերակա՞ն բնույթ է կրում:

Այո, մյուս խնդիրն այն է, որ վերջին շրջանում ուշացնում են մուտքերը, իսկ եկամտահարկի հետ միաժամանակ փոխանցվող 1000 դրամները, որպես կանոն, յուրաքանչյուր ամսվա 20-22-ը պետք է հիմնադրամ մուտքագրված լինեն, սակայն ուշանում են: Հասկանում եմ, ինչ-որ առումով այստեղ օրենսդրական կարգավորման հարց էլ կա: Բայց դա վերահսկելի գործառույթ է: Որպես տնտեսագետ եմ դարձյալ գնահատում՝ փողը գիշերը որտե՞ղ քնեց՝ այդ ընկերության օգուտն է, իսկ մեզ մոտ օդից կախ գումար է մնում, որը փաստացի աշխատում է ուրիշի համար։ Անթույլատրելի է սա:

Հաջորդ մտահոգությունը կառավարության օպտիմալացման հետեւանքով առաջ եկող կրճատումներն են՝ 10.000 աշխատատեղի կրճատման մասին է պաշտոնապես նշվում: Սա հիմնադրամի շահերի տեսանկյունից խիստ մտահոգիչ փաստ է, քանի որ 10.000 աշխատողը մեզ համար դիտարկվում է 10.000 նվիրատու, հետեւաբար՝ կառավարության վարած քաղաքականության արդյունքում յուրաքանչյուր ամիս նորից պիտի առնվազն 10 մլն դրամ կորցնենք: Հասկանալի է, որ պետական կառավարման համակարգում օպտիմալացումով պետությունն ինչ-որ հարց է լուծում, բայց մենք էլ հիմնադրամի միջոցով պետության խնդիր ենք լուծում, հիմնադրամը մեծ վստահություն է վայելում, դրանով մենք նաեւ Պաշտպանության նախարարության բեռն ենք թեթեւացնում, փոխհատուցման ծրագրով՝ նվազագույնը 200.000 դրամ ամեն զոհված, վիրավոր զինծառայողի ընտանիքին՝ նաեւ հոգեբանորեն են գոտեպնդվում:

Ի՞նչ պահանջ է ներկայացված վարչապետին ուղղված նամակում, ի՞նչ միջամտություն եք ակնկալում գործադիր մարմնի ղեկավարից:

Ակնկալիքն այն է, որ գործադիր մարմնի ղեկավարը պիտի պահանջ ներկայացնի ՀՀ Ֆինանսների նախարարին ու Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին՝ հիմնավորելու, թե այն 35.000 ստվերային աշխատողի օրինականացնելու մասին ինֆորմացիան որտեղից էին վերցրել ու ներկայացրել վարչապետին: Վարչապետն այդ թիվը նրանցից վերցրել ու պաշտոնապես հրապարակել է, սակայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը կամ գոնե առերեւույթ չի արտացոլվել հիմնադրամի մուտքերում։ Վարչապետը պիտի բացատրություն պահանջի նրանցից՝ ինչո՞ւ այդ մուտքերն արված չեն հիմնադրամ:

Հաջորդը, որ ակնկալում եմ, ՀՀ Ֆինանսների նախարարը պիտի բացատրություն տա, թե ինչո՞ւ են գումարները մինչեւ հիմնադրամ հասնելն ուշանում: Սա կարեւորագույն խնդիր է, որովհետեւ, եթե մեր հիմնադրամի փողերը վերցնում ու ենթադրաբար ինչ-որ տեղ ծախսում են, ապա այս դեպքում պիտի գան հիմնադրամ եւ հիմնադրամի համար ապահովեն լրացուցիչ եկամուտներ: Ակնկալում եմ, որ այս հարցի կարգավորման համար վարչապետի խիստ հանձնարարականը պիտի լինի:

Եվ ընդհանուր առմամբ՝ վարչապետը պիտի պատժի բոլոր նրանց, ովքեր իրեն սխալ ինֆորմացիա են տալիս եւ դրա արանքում զոհված զինծառայողի ընտանիքին հասանելիք գումարը յուրացվում է կամ չգիտեմ ինչ նպատակի է ծառայում: Եթե 35.000 աշխատուժ ստվերից դուրս է եկել, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը։ Լավ, թող անճշտություն լինի մի քանի հազարի, թող, ասենք, 5000 աշխատողի գումարը կորի, բա մնացած 30.000-ն ի՞նչ եղավ. սա լուրջ թիվ է, հետեւողական պիտի լինենք:

Պահանջատիրական իրավունքով օժտված հիմնադրամի կամավորի դիրքերից արտահայտած մտահոգություններին ավելացրել եմ նաեւ մի դիտարկում, որն իմ լիազորությունների շրջանակներից դուրս է, եւ ես հիմնադրամի շահերից եմ խոսել. նամակում ակնարկել եմ 10.000 կադրերի կրճատման հետեւանքով հիմնադրամի գործունեության համար ստեղծվող ոչ նպաստավոր պայմանների մասին՝ 10 մլն պակասորդ տալու մասին, մնացածն արդեն որոշում ընդունողի դաշտում է: