Ալեքսանդր Արզումանյանը նույնպես կհարցաքննվի
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել:
Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաեւ Շվեդիայում եւ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց:
Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...