ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը»
«Հրապարակը» գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում սպասվում է հերթական «էքշընը». օրենքով սահմանված կարգով` ՀՀ դատախազը պետք է իր տարեկան հաշվետվությունը ներկայացնի պառլամենտին։ Ե՞րբ կլինի դատախազի հաշվետվությունը՝ հարցրինք` պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանին։ «Տարեկան հաշվետվությունը դատախազը պարտավոր է ներկայացնել մինչև ապրիլի 1-ը. դեռ բավականին ժամանակ կա։ Այս պահին կարող եմ ասել, որ այն դեռ ԱԺ չի ներկայացվել»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «կհյուրընկալվի» ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում: Պատգամավորներն ուշի-ուշով նախապատրաստվում են այդ հանդիպմանը։ «Բավականին հարցեր են կուտակվել` սկսած Քոչարյան-Մայրապետյան-Մանվել Գրիգորյան, մինչև բանակ-գեներալիտետ և «հարակից» հարցեր»,- ասացին ԱԺ-ից:
Հնարավո՞ր է դա անում եք օդ բաց թողնելու, դատախազի հաղորդման սպասվող աղմուկի «հետքերը մաքրելու» համար։ «Բացարձակապես. հարցերն իսկապես կուտակվել են, դրանք պատասխաններ են պահանջում»: Իսկ հնարավո՞ր է դա նաև դատախազի փոփոխության նախապատրաստում է։ «Ո՛չ, իհարկե` ոչ»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...