Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հանգիստ է վերաբերվում այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա շեշտեց՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։
Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ տարբերակ է։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.
«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...