Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան

Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Հայաստան

Միջազգային հանրությունը արել է հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների. Վահե Հովհաննիսյան

Մինսկի խմբի հայտարարությունը օբյեկտիվ արձագանքն է այն իրականության, որ ձեւավորվել է Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

«Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ Մինսկի խմբի հայտարարությունը։ Ի՞նչ էինք մենք ակնկալում նրանից։ Այդ հայտարարությունը օբյեկտիվ իրականության արդյունքն է։ Միջազգային հանրությունը ֆիքսել է հայաստանյան այսօսվա իրականությունը եւ արել հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների։ Համենայնդեպս նրանց մոտ ձեւավորվել է այդ կարծիքը»,- նշեց նա՝ թվարկելով այն փաստերը, որոնք ձեւավորել են միջազգային հանրության վերաբերմունքը․

«Եկեք կետ առ կետ նայենք օբյեկտիվ փաստերը եւ կհամոզվենք, որ միջազգային հանրությունն ունի նման դիրքրոշում անելու որոշակի իրավունք. Հետհեղափոխական Հայաստանի նորընտիր ԱԺ-ում ներկա երեք ուժերից եւ ոչ մեկի ծրագրերում, գործունեության մեջ Արցախի խնդիրը առանցքային չէ։ Սա նոնսենս է։ Ունենալ նման խնդիր, 25 տարի գտնվել նախապատերազմական վիճակում եւ ձեւավորել ԱԺ, որի դերակատարները այդ խնդրի կրողները չեն, կոպիտ ասած՝ դրա մասնագետները չեն։

Միջազգային հանրությունը ֆիքսել է , որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ անկախությունից ի վեր առաջին անգամ առկա է որոշակի լարվածություն, անվստահություն։ Սա բացարձակ անթույլատրելի բան է, բայց այն կա։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ բանակի հրամկազմի նկատմամբ հարուցվում են քրեական գործեր եւ առկա է նրանց հեղինակազրկման միտում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Ռ. Քոչարյանը՝ Ղարաբաղյան հաղթանակի հիմնական դեմքերից մեկը եւ ամենատեղեկացված գործիչներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Իսկ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ Սեյրան Օհանյան, Յու.Խաչատուրով հարուցված են քրեական գործեր, ինչը ուղղակի հարված է զինվորական վերնախավին։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Հայաստանը խնդիրներ ունի իր անվտանգության համակարգում՝ ՀԱՊԿ-ում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ մերձիշխանական շրջանակներից ավելի հաճախակի են դարձել զիջումների հնարավորությունը։ Թվարկած մի շարք գործոններ հաշվի առնելով, համանախագահները վերլուծել են իրավիճակը եւ դրանից էլ ծնվել է այս փաստաթուղթը, ինչը Ադրբեջանը շտապեց ողջունել»։

Հովհաննիսյանը համանախագահների հայտարարության մեջ չի տեսնում միակողմանի ուղերձ՝ Երեւանին, ինչպես որոշ վերլուծաբաններ են կարծում․ «Ճիշտ չէ այն մոտեցումը, որ սա միայն հայկական կողմին ուղղված ուղերձ է։ Դա շատ սուբյեկտիվ եւ պարզունակ մոտեցում է։ Համանախագահները փորձել են ի մի բերել հնչեցված առաջարկություններն ու մոտեցումները։ Իհարկե նկատելի է կողմերից յուրաքանչյուրի հավակնությունները ու նոր մոտեցումները այս կամ այն չափով զսպելու կամ մերժելու միտումը։ Բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Այլ հարց է, որ դրանից պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ։ Կարո՞ղ ենք դա անել, ունե՞նք դրա բավարար գիտակցությունը՝ սրանք ավելի կարեւոր հարցեր են եւ դրա պատասխանները պետք է փնտրել մեր պետության ներսում»։

Այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, հնարավորությունները կորսված չեն, ճիշտ հետեւություններ անելով՝ կարելի է բարելավել բանակցությունները․ «Արտաքին աշխարհում տարբերակները պարզունակ «կամ-կամ»-ի մեջ չեն, դրանք չեն բաժանվում սեւ ու սպիտակի։ Հայաստանը պետք է բանակցի՝ գրագետ ու համբերատար։ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է ուժեղանա։ Հայաստանը բանակցություններին զուգահեռ պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի եւ հների հետ կարգավորի խնդիրները։ Իշխանությունները բանակցություններին զուգահեռ պետք է վերանայեն իրենց մի շարք մոտեցումներ եւ հասկանան ինչն այնպես չեն արել, ինչը կարող է ավելի ամրացնել ՀՀ դիրքերը։ Մեկ օրինակ բերեմ. Նոր իշխանությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, բանակցությունների եւ քննարկված դետալների շուրջ չխոսեցին, չխորհրդակցեցին նախկին իշխանությունների հետ։ Սրանով կորավ պրոբլեմի ինստիտուցիոնալ շղթան։ Մեկը անազատության մեջ է, մյուսին՝ մերժել են, մնացածի հանդեպ քրեական գործեր են հարուցվել։ Եթե պետության շահը պահանջում է ինչ-որ բան անել, ուրեմն մնացած անձնական եւ այլ մոտիվները երկրորդական են, չորրորդական։ Ի դեպ, դրանից գործող իշխանության հեղինակությունը միայն բարձրանում է։

Ամփոփենք, որեւէ փաստաթղթից կամ հայտարարությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Ողբերգությունների բերում են սեփական սխալները։ Հնարավորությունները կորսված չեն, թե ներքին համերաշխության տեսակետից, թե բանակցային ճիշտ մարտավարության մշակման՝ հաշվի առնելով նախկին հսկայական փորձը»։