Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստան

Շնորհքով ներխուժում են քրեական աշխարհ. արդարադատության նախարարության նոր նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով պատիժ է սահմանվելու քրեական միջավայրում կամավոր ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելու ու տարածելու համար:

Օրեր առաջ այդ նախագիծը հայտնվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, բայց կարճ ժամանակ անց հանվեց. նախարարությունը որոշել է այն եւս մեկ անգամ լրամշակել, նոր ներկայացնել հանրությանը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագիծի համաձայն` քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ 6-10 տարի ժամկետով: Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորումների մեջ նշված է. «Քրեական ենթամշակույթի, դրա տարածման եւ ազդեցության դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում:

Այս մոտեցման կարեւորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների եւ նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչեւ դրա լիովին բացառմանը, քանզի, ի վերջո, դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է:

Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ եւ իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձեւափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների եւ մշակութային արժեքների վերաբերյալ»:

Բայց հետաքրքիրն այստեղ քրական օրենսգրքի նախագծով «քրեական միջավայր», «քրեական մշակույթ» հասկացություններն են:

Այստեղ կարեւոր է հասկացության ճշգրիտ սահմանումը, որպեսզի հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա: Ի վերջո, ո՞րն է համարվում քրեական մշակույթ, ենթամշակույթ: Օրինակ` համրիչ՝ թզբեխ, օգտագործելը, մարմնին դաջվածքներ՝ տատու, անելն արդյո՞ք համարվում են քրեական մշակույթին կամ ենթամշակույթին հարել:

Ինչպե՞ս պետք է որոշվի, օրինակ, ձեռքի վրա տատու արած աղջնակը համարվո՞ւմ է քրեական մշակույթի տարածող, թե՞ ոչ: Ու եթե այո, այս տրամաբանությամբ պե՞տք է փակել տատուի սրահները: Նույն տրամաբանությամբ՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, օրինակ, տաքսիների կամ երթուղայինների վարորդները, որոնք մեքենաներում միացնում են երգեր, որոնցում գովերգվում է գողական կյանքը, բանտի կյանքը, երբեմն հնչում են նաեւ թմրանյութերին նվիրված երգեր: Իսկ ժարգոնային խոսակցությունները կարո՞ղ են համարվել հիմք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու. չէ՞ որ սրանք եւս միտված են տարածելու քրեական մշակույթը:

Ի վերջո, օրենքի նախագծի ընդունումը, թերեւս, կարող է հիմք հանդիսանալ հայկական հեռուստաեթերը լցնող մի շարք հեռուստասերիալների դադարեցմանը, որովետեւ «օճառային օպերաներում» հնչող արտահայտությունների 80 տոկոսը քարոզում են գողական տերմինալոգիա եւ բարքեր:

Արդարադատության նախարարության նմանօրիանակ քայլերը՝ միտված արատավոր երեւույթների վերացմանը, իհարկե, գովելի են, սակայն մնում է հասկանալ՝ արդյո՞ք նախարարությունը պատվով դուրս կգա իր ներկայացրած նախագծին կյանք տալու գործընթացից:

Ի դեպ, նախագծում նշված է, որ ներկայումս համանման նախաձեռնություններ կան Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաեւ «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար: