Մշակույթի նախարարությունը ընկերությանը սև ցուցակ «կուղարկի»
ՀՀ մշակույթի նախարարությունը միակողմանի խզել է անցած տարի մայիսի 31-ին «ԴանՄԵրի» ընկերության հետ կնքած պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պայմանագրով սահմանված աշխատանքները չի իրականացրել: Բանն այն է` «ԴանՄերի»-ն պետք է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցու ամրակայման, վերականգման եւ տարածքի մասնակի բարեկարգման գիտանախագծային ու նախահաշիվային փաստաթղթերի մշակման աշխատանքները իրականացներ:
Ավելին` դրանք պետք է ավարտվեր նախորդ տարվա նոյեմբերի 19-ին, սակայն պարզվում է` ընկերությունն իր աշխատանքը թերի է կատարել, եւ դրանց մի մասի կատարման հանձնման-ընդունման արձանագրությունները չեն ընդունվել եւ մերժվել են նախարարության կողմից: Արդյունքում «ԴանՄերի» ընկերությունը պետք է պետական բյուջե վճարի 11 հազար 500 դրամի տուգանք եւ 34 հազար 500 դրամի տույժ: Ավելին, չի բացառվում, որ Մշակույթի նախարարությունը դիմի գնումների բողոքարկման խորհուրդ` ընկերությանը սեւ ցուցակ ներառելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «ԴանՄերի» ընկերության հիմնադիրը ճարտարապետ Մերի Դանիելյանն է:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...