Դուռ փակողի առջեւ նոր դռներ են բացվում. ԵՊՀ ռեկտորի նոր թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլի» պատգամավոր, նախկին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին դեռ չմոտեցած, հարցը չտված, ասաց․ «Սուտ է… այն ժամանակ էլ գրում էիք, որ դառնալու եմ ԵՊՀ խորհրդի նախագահ, տեսաք` չդարձա, հիմա էլ ԵՊՀ ռեկտոր չեմ դառնալու»: Իսկ ԵՊՀ խորհրդի հաջորդ նիստը ե՞րբ է տեղի ունենալու։ «Տեղյակ չեմ»: Եթե տեղի ունենա, եւ Ձեր թեկնածությունը, բոլոր դեպքերում, առաջադրվի, կհրաժարվե՞ք։ «Հիմա, այս պահին նման թեմա չկա»: Եթե լինի՞… «Չգիտեմ, հիմա չկա»:
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը քննարկում է նաեւ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը, համենայնդեպս, վերջինս լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչը հարուցել է նախկին իշխանություններից դժգոհ ԵՊՀ աշխատակիցների զայրույթը:
Բանն այն է, որ երբ սկսվել էր հեղափոխական շարժումը, եւ Նիկոլենց թիմը` Արայիկ Հարությունյանի եւ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, գնացել էր համալսարանը «գրավելու», հենց Գեւորգյանն էր հանձնարարել դռները փակել հեղափոխականների առջեւ։ Ավելին` Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ մտնելիս վիրավորեց եւ ստացավ Փաշինյանի կոշտ պատասխանը: «Ու այսօր այնպես է ստացվել, որ դուռ փակողը ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլեւ հավակնում է ռեկտորի պաշտոնին»,- ասաց ԵՊՀ-ականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...