Շիրակում ՌԴ զինծառայողին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է մարզի բնակիչ. ՔԿ
Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ՌԴ 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում 22-ամյա զինծառայողին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ին ասել էր, որ ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով»-ասաց Խաչատրյանը:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...