Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են 23 տարվա գյուղապետի հրաժարականը. Գյուղ են ժամանել ոստիկաններ
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում այսօր՝ մարտի 11-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ եւ պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը։
Գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամահ է անում քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնել, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։
Մենք բազմթիվ փաստեր ունենք գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, ու այդ ամենը պատրաստվում ենք ներկայացնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վստահ ենք, որ նա, երբ ծանոթանա մեր ներկայացրած փաստերին, կդիմի կառավարություն, որպեսզի սկսեն գյուղապետարանում աուդիտ անցկացնել և կհորդորի գյուղապետին, որպեսզի նա, ով 23 տարի է՝ գյուղապետ է, ինքնակամ հրաժարական տա, հակառակ դեպքում մենք մինչև վերջ պայքարելու ենք»:
Աղբյուրի հետ զրույցում քառօրյա պատերազմի մասնակիցները նույնպես ներկայացրել են իրենց պահանջներն ու թղթաբանությամբ ապացուցում են, որ գյուղապետը, իրոք, իրենց անվամբ դուրս գրված գումարները յուրացրել է։
Գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները: Աղբյուրի տեղեկություններով՝ մարզպետը պատրաստվում է բողոքի ակցիայի մասնակիցներից կազմված խմբի անդամներին ընդունել մարզպետարանում՝ իրավիճակին ծանոթանալու համար։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...