Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այն նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա դեկտեմբերին, բայց ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի խոսքով, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշվեց այն անցկացնել ընտրական գործընթացի ավարտից հետո:
«Անցյալ տարի քաղաքական երկխոսությունը շարունակվեց բարձր մակարդակով: Վարչապետն այցելեց Բրյուսել, որտեղ մասնակցեց Վճռական աջակցություն գործողության ժողովին, հանդես եկավ ելույթով: Անցյալ տարի ՆԱՏՕ կենտրոնակայան այցելեցին ՊՆ և ԱԳՆ նախարարները, հանդիպեցին գլխավոր քարտուղարի տեղակալի հետ:
Շարունակում ենք աշխատել ռազմական ու պաշտպանական սեկտորի բարեփոխումների հարցում, գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում համատեղ ծրագիր ենք անցկացնում և այլն»,- նշեց Ա. Եդիգարյանը:
Ըստ նրա՝ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկման» թեմայով քննարկում, ԱԳՆ-ում՝ կանանց խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ ԱԽ 13,25 բանաձևի քննարկում:
Եդիգարյանը հայտնեց, որ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...