Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Ի՞նչ է կատարվում Հայաստանում - 2

Անխուսափելի բարեփոխումներ, հետաձգվող խոսակցություն

Միակ ճանապարհը՝ երկարաժամկետ արդյունք ունենալու համար, խորքային և գրագետ բարեփոխումներն են։

Հակառակ դեպքում կառավարությունները միշտ ասելու են՝ տնտեսությունը աճում է, արտագաղթը կասեցվել է, իսկ ընդդիմախոսները պնդելու են ճիշտ հակառակը։ Սոցցանցերն ու մեդիան էլ մնալու են լավագույն գործիքները՝ մանիպուլիացիոն կարծիքներ ձևավորելու համար։ Բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ սիրողական զարգացում ունենա, որ սիրողական քաղաքականություն տարվի։ Հայաստանի իրականությունը պահանջում է շատ լուրջ մոտեցում, շատ ավելի ոչ ստանդարտ լուծումներ և շատ ավելի ուրիշ մտածողություն։

Ի՞նչ է պետք գրագետ բարեփոխումներ իրականացնելու համար.

ա/ Տեսակետ և պատկերացումներ (դրանք ոչ միշտ են նույն բաները),
բ/ Այդ աշխատանքին ունակ թիմեր-անհատներ,
գ/ Քաղաքական կամք։

Ուզում եմ կասկածի տակ դնել մոտ 30 տարի մեր երկրում իշխող տեսակետը, թե իսկական բարեփոխումների համար պետք է միայն քաղաքական կամք։ Դու կարող ես ունենալ այդ կամքը, ինչը շատ կարևոր է, բայց տեսակետ-պատկերացումներ ու դրանք գործադրելու ունակ մարդիկ չունենալու դեպքում կարող ես անել շատ կոպիտ սխալներ, ուղղակի աղետների բերել՝ ամենալավ ու ազնիվ ցանկություններով։

Հիմա հարցը. այսօր Հայաստանում նշված երեք կետերից որո՞նք և ի՞նչ աստիճանի են առկա։ Այս հարցը կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն ինքնուրույն ստանա երկու այլ՝ կարևորագույն հարցերի պատասխանները՝ ու՞ր է գնում Հայաստանը, և ի՞նչ պետք է անել։

Ինչպե՞ս կարող են սկսվել լուրջ բարեփոխումները, եթե երկրում մթնոլորտն աշխատանքային չէ։ Ինչպե՞ս է հնարավոր հասարակությանը ներքաշել փոփոխությունների փուլ, եթե երկրի նյուզմեյքերները ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն են։

Խորքային բարեփոխումները լինելու են ցավոտ, լինելու են ոչ պոպուլյար, ուղեկցվելու են վարկանիշի կորստով։ Սա ցանկացած ռեֆորմիստական իշխանության հեռանկարն է։

Բայց այս դեպքում «վատագույնը» լինելու է հաջորդ, խաղաղ ընտրություններում նոր իշխանության ձևավորումը։ Ի տարբերություն՝ ռեֆորմների չգնալուն, կամ անգրագետ իրականացնելուն, որն ավարտվելու է հերթական «մերժումով», բայց՝ ավելի հուսախաբված, հետևաբար՝ ավելի ագրեսիվ։

Նոր հարցեր. ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում

Օրենքները, որոշումները, մյուս կարգավորումները բարեփոխումների տեխնիկական կողմն են, և մեզ մոտ ցավոք, սրանք նույնացվում են բարեփոխումների հետ։

Բարեփոխումների հայեցակարգ կոչվածը մի խումբ պարզ, բայց ամենակարևոր հարցերի պատասխանն է, որոնցից մենք անընդհատ խուսափում ենք, անընդհատ հետաձգում ենք։

Ի վերջո մի օր մենք պետք է առանց վախենալու խոսենք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում այս կամ խնդրի լուծումը, ի՞նչ ենք ուզում ստանալ, ի՞նչ մոդել, ի՞նչ տեսակ։

Կարելի է հարյուրներով կրճատել բուհական կամ ակադեմիական համակարգը, կրճատել կամ ավելացնել ֆինանսավորումը, փոխել մեխանիզմները և ստանալ զրոյական օգուտ։

Մինչև չխոսենք, թե ինչ գիտական համակարգ ենք ուզում ստեղծել Հայաստանում, մինչև չձևակերպենք առաջնահերթությունները, չհաշվարկենք ռեսուրսները, ոչ մի բարեփոխում չի լինի։ Մինչև ինքներս մեզ համար չճշգրտենք՝ ի վերջո ինչպե՞ս ենք պատկերացնում գիտության ճանապարհը Հայաստանում։

Մինչև բաց չխոսենք, չքննարկենք, թե ի՞նչ հանրակրթական համակարգ ենք ուզում ունենալ մեր երկրում՝ հաշվի առնելով մեր իրականությունը և աշխարհի առաջընթացը, ուրեմն բոլոր ջանքերը այս ոլորտում ունենալու են կոսմետիկ իմաստ։
Ի՞նչ առողջապահական համակարգ ենք ուզում ունենալ։ Մեկն այս հարցին պատասխանե՞լ է։

Ինչպիսի՞ գյուղատնտեսություն ենք տեսնում 5-10-20 տարվա հեռանկարում։ Հետևաբար՝ ի՞նչը պետք է խրախուսենք, ինչի՞ն օգնենք և որտե՞ղ փնտրենք գործընկերներ։

Կարող ենք տասն անգամ մշակույթի նախարարությունը փակել ու բացել, լուծարել ու վերականգնել, ու բան չփոխվի։ Բայց մի օր պետք է ի վերջո հասկանալ՝ ինչ ենք ուզում մենք մշակույթից, ինչպիսին պետք է լինի մշակութային հայեցակարգը մեր երկրում՝ ինչպես և ինչ ենք ստեղծում, ինչ ենք արտահանում, ինչն ենք պահպանում, ինչից ենք հրաժարվում։

Եվ այսպես, ոլորտ առ ոլորտ հարցականների տակ դնելով, գալու ենք հայ-ադրբեջական հակամարտությանը։ Ի վերջո ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ հակամարտության լուծումը։ Ինչպե՞ս ենք մենք տեսնում մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։ Խոսքը կենացի մասին չէ, ցանկությունների մասին չէ։ Խոսքն իրական պատկերացումների մասին է (այս մասին կխոսենք առանձին):

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ուզում ենք փոփոխություններ, զարգացում, բայց այդ փոփոխությունների ցանկալի վերջնարդյունքի մասին չունենք որևէ պատկերացում։ Այդ պատկերացումները չունի ո՛չ լայն հասարակությունը, ո՛չ վերնախավը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որ մտավորականությունը։ Այսպես մենք կդառնանք էքսպերիմենտալ պետություն, իսկ դրա հեռանկարները հաշվարկելը բարդ չէ։

Հիմա՝ լուծումների մասին

Պետությունն իր ողջ ռեսուրսներով պետք է տրամադրվի աշխատանքի։ Պետության և հայ ժողովրդի շարժիչը պետք է միացնել։ Հիմա մենք ինքնահոսի մեջ ենք, և այդպես է արդեն մի քանի տարի։ Ահա այստեղ է, որ ժամանակը քիչ է. անգործության ևս մի փուլ, ու նկատելի հետ կընկնենք ոչ միայն աշխարհից, այլև՝ հարևաններից։

Կան նախապայմաններ՝ չխուսափել որևէ բարդ հարցից, չխաբել ինքներս մեզ որևէ հաճելի գաղափարով։

Պետք է սովորել՝ լսել առարկություններ, լսել դիտողություններ, ընդունել սխալները, արդյունքում՝ գտնել ավելի լավ լուծումներ և գնալ առաջ։

Պետք է գտնել խնդիրների արմատները և լուծել դրանք խորքից, վերջապես մոռանալ սիմպտոմատիկ լուծումների ճանապարհը։ Փոխել է պետք շատ խնդիրներին նայելու տեսանկյունը։ Օրինակ. 30 տարի է՝ մշակութային քաղաքականության առաջնահերթ խնդիր է համարվել դահլիճը լցնելը. մեծ հաշվով՝ անարդյունք։ Վերջապես փոխել է պետք այդ մոտեցումը, և խնդիր դնել՝ «լցնել բեմը», հանդիսատեսին կրթելու համար նախ՝ կրթել բեմը, ստանալ որակյալ բեմ։ Արդյունքում՝ արդեն որպես երկարաժամկետ նպատակ, ստանալ ոչ միայն լավ երաժիշտ, արտիստ, բեմադրիչ, այլև՝ լավ ունկնդիր, նաև այդ ճանապարհով կրթել ունկնդրին։ Սա՝ որպես մի ճանապարհ։ Այս մոտեցման ամենալավ ապացույցը՝ վերջին 5-7 տարիներին էապես աճել է ակտիվ ընթերցողների թիվը, որովհետև նպատակային քաղաքականության արդյունքում՝ լուծվել է ընթերցվելիքի որակը և քանակը։ Լավ գրականություն է տպվում, լավ թարգմանություններ են արվում։

Փոխենք հանրակրթության առաջ դրվող խնդիրները, դուրս գանք դաս-քննություն-թվանշան եռանկյունուց։

Առողջապահության ոլորտից մի օրինակ. Ստեփանակերտի նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը խնդիրների համալիր լուծման մոդել կարող է ծառայել։ Հսկա շքեղ մի կառույց, որի ուղղությամբ չեն հոսում Գորիսի, Ղափանի և Հայաստանի այլ՝ Արցախին մոտ գտնվող համայնքների շահառուները (փոխարենը՝ նրանք գալիս են Երևան), Ստեփանակերտից էլ են գալիս Երևան։ Ստեփանակերտն այս համայնքներին շատ ավելի մոտ է, քան՝ Երևանը։ Հիվանդանոցը կարիք ունի որակյալ մասնագետների։ Սա հայտնի խնդիր է։ Ի՞նչն է մեզ խանգարում լուծել այն։ Բարձրակարգ բժիշկներ գործուղենք, նոր ծառայություններ ու ժամանակակից ստանդարտներ ապահովենք։ Շենքը շքեղ է, բուժտեխնիկան՝ ժամանակակից, սրանով մենք կլուծենք միաժամանակ մի քանի հարց։

Արցախի ներսում խաղաղ և կազմակերպված կյանքը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ժամանակակից լուծումներով, Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից է։ Արցախի ու Հայաստանի կապը հենց այսպիսի կենսական կարևորության ոլորտների միջոցով պիտի ամրանա՝ զարկերակային կապ դառնա. կոսմետիկ պաթետիկ լուծումների վրա հենվելն ապահով չէ։ Նման տարբեր համալիր լուծումներով, տարբեր ոլորտներում մենք կստանանք Արցախի և Հայաստանի իրական ինտեգրացիա։

Բարեփոխումների այլընտրանքը ոչ միայն հնարավոր սխալ քայլերն են, այլև, ինչը մինչ այժմ ավելի տեսանելի է եղել, անշարժությունն է, իներցիան։ Մի բան հստակ հասկանանք. Արամի 23-ի պատի փլուզումն իրականում որոշ գերատեսչությունների և նոր ոլորտային կառավարիչների 8-ամսյա անգործության հետևանքն էր։

Բարեփոխումների չգնալու, հստակ գործունեություն չծավալելու դեպքում փլուզվելու են պետության այլ, շատ ավելի կարևոր պատեր, հենասյուներ։

Նախաձեռնությունների հաջող ընթացքի համար պետք է կարողանալ գրագետ հաշվարկել և կիրառել երկրի սուղ ռեսուրսները, այդ թվում՝ մարդկային։ Ներկա իշխանությունը պետք է վերջապես ընդունի, որ նախկին իշխանություններում եղել են գրագետ, բարձր պրոֆեսիոնալ և ծավալուն տեղեկատվության տիրապետող մարդիկ՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, ներդրումներ, արտաքին քաղաքականություն, տարածքային կառավարում, դատաիրավական համակարգ և այլն։ Նոր Հայաստանը չի կարող դառնալ «ԻՄ Հայաստանը»։

«Կառուցելու փուլը» սկսելու համար չափազանց կարևոր է տարբեր խավերի մասնակցելիության խնդիրը լուծելը՝ հետևյալ բանաձևով. տվյալ ոլորտի բարեփոխումն իրականացվում է հենց տվյալ ոլորտի ակտիվ, բովանդակային ներգրավմամբ։ Ոչ թե՝ ի հեճուկս նրանց, կամ կոտրելով դիմադրությունները։ Ողջ երկիրն իր ողջ պոտենցիալով պետք է ներգրավել աշխատանքում։ Սա է կոչվում պետության շարժիչը միացնել։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»