Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավճիռը
Չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել քրեական հեղինակություն Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) դատավճիռը, որը դատապարտվել էր մոտ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վճիռը հրապարակելիս Քալաշովը ցուցադրաբար խաչբառ էր լուծում:
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մարտի վերջին Քալաշովին դատապարտել էր 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման, որը կրելու է խիստ ռեժիմի գաղութում, նրա մերձավոր համախոհ Անդրեյ Կոչույկովը (Իտալացի) գաղութ էր ուղարկվել 8 տարի 10 ամսով: Մնացյալ 12 ֆիգուրանտները դատապարտվել էին 7-ից մինչեւ 9 տարվա ազատազրկման:
Քալաշովը, Կոչույկովը եւ քրեական աշխարհի մի շարք այլ ներկայացուցիչներ ու ուժայիններ անցել են Ռուսաստանում կոռուպցիայի վերաբերյալ ամենահնչեղ դատավարություններից մեկով: Ներկայացված մեղադրանքների էությունը, որոնցից մի քանիսով արդեն դատավճիռներ են կայացվել, այն է, որ ՌԴ ՔԿ բարձրաստիճան սպաները կաշառքի դիմաց համաձայնվել են մեղմել մեղադրանքները եւ կալանքից ազատել Կոչույկովին, որը կալանավորվել էր մոսկովյան ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...