Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ անազատ միակ երկիրն է
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ անազատ երկիրն է: Այդ մասին նշվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության քաղաքացիական բաղադրիչի հանձնաժողովի ընդունած զեկույցում, որը, ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիային քննադատող ՆԱՏՕ-ի առաջին պաշտոնական զեկույցն է:
Աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան Freedom House-ի կողմից ճանաչված անազատ երկրների շարքում է: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ռումինիայում տիրող իրավիճակին:
Զեկույցի հեղինակները նաև քննադատել են Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները:
Ուշադրություն է հրավիրվել նաև Թուրքիայում իրականացված սահմանադրական փոփոխությունների միջոցով կառավարման նախագահական համակարգին անցմանը, որն էականորեն ընդլայնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները:
Նշվում է, որ թեև Թուրքիան փորձել է ընդօրինակել կառավարման նախագահական համակարգի ամերիկյան մոդելը՝ Թուրքիայում սահմանադրական այս փոփոխության արդյունքում իշխանությունը հավասարակշռված չէ. այստեղ նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը, ինչպես նաև մեծացրել է իր ազդեցությունը արդարադատության համակարգի նկատմամբ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...