Նույն «պետականաշինական» նկատառումներով էին դիմավորում նաև Սերժ Սարգսյանին
Մեկնարկել է Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավը և բավական հետաքրքիր է հետևել ոչ միայն քաղաքական ուժերի քայլերին, այլև ևս մեկ անգամ շոշափել հանրության տրամադրությունները։
Այն, որ քաղաքական ուժերը ծրագրային լուրջ առաջարկների փոխարեն միմյանց վրա ցեխ շպրտելով են զբաղված ակնհայտ է՝ ոչ թե հասարակությանը, այլ միմյանց ուղղված քարոզչական սյուժեներ, բեմահարթակներից հնչող մեղադրանքներ, ասֆալտին փռելու սպառնալիքներ և այլն։
Ինչ խոսք, սպասելի էր քարոզչության նման ընթացքը՝ հաշվի առնելով մասնակից ուժերում ընդգրկված պատգամավորի թեկնածուների մեծ մասի կշիռը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, և վերջիններիս քաղաքական անցյալը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։
Այս ֆոնին որոշ չափով անակնկալ էր հանրության ցուցաբերած մոտեցումն առ այդ քաղաքական ուժեր։ Ցավոք, պարզվեց, որ հանրության մտածողության մեջ ամենևին էլ տեղի չի ունեցել որև է հեղափոխություն։
Մասնավորապես,Նիկոլ Փաշինյանի մարզային այցելություններից մեկի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ են դպրոցի երեխաներին ու ուսուցիչներին քարոզարշավի բերել, դպրոցի տնօրենի կողմից ստացվեց մի անկեղծ և շա՜տ բնութագրական պատասխան․ «Մենք քաղաքականության հետ գործ չունենք, մենք պետականաշինությամբ ենք զբաղված, մենք դիմավորում ենք մեր վարչապետին»։ Ահա՛ այսպիսի «հանճարե՜ղ» պատասխան։ Այս մարդիկ նույն «աղուհացով» ու «պետականաշինական» նկատառումներով էին դիմավորում նաև Սերժ Սարգսյանին ու նրա նախորդներին․․․․
Ցավալին այն է, որ այս երևույթը չի վերաբերում միայն մեկ համայնքի կամ մարզի․ համատարած նույն մտածողությունն է։ Ոչինչ չի փոխվել, փոխվել են միայն իշխանական դերակատարները։ Իսկ եթե հասարակության մտածողության մեջ տեղի չի ունեցել որևէ հեղափոխություն և մեխանիզմը շարունակում է «հին օրենքներով» աշխատել, ապա պատրանք է խոսել հեղափոխություն երևույթի մասին առհասարակ։
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է