«Միսիս Շոտլանդիա»-ին զրկել են տիտղոսից՝ 20 տարեկանում տղամարդկանց ամսագրի համար «անկեղծ» լուսանկարի պատճառով
«Միսիս Շոտլանդիա» գեղեցկության մրցույթի հաղթող Նատալի Պավելեքը զրկվել է տիտղոսից` տարիներ առաջ տղամարդկանց ամսագրի շապիկին կիսամերկ «հայտնվելու» պատճառով, գրում է The Sun-ը:
35-ամյա Նատալին իր համարձակ լուսանկարով հայտնվել էր ամսագրի շապիկին, երբ ընդամենը 20 տարեկան էր: Անհայտ աղբյուրը տեղեկացրել է այս մասին մրցույթի կազմակերպիչներին, որոնք էլ որոշել են զրկել հաղթող գեղեցկուհուն մրցանակից:
«Ինձ համար այս մրցույթը հնարավորություն էր ապացուցելու, որ կինը կարող է հասնել ամեն ինչի՝ անկախ այն պիտակներից, որոնք միշտ վերագրում են իրեն: Եվ ես երբեք չեմ թաքցրել իմ մոդելային անցյալը: Ես հպարտ եմ նրանով, ինչի հասել եմ», - նշել է Պավելեքը:
Ի վերջո, մրցանակը բաժին է հասել երկրորդ տեղում հայտնված Ալանա Ստոթթին, որն ամուսնացած է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի մտերիմ ընկեր, նախկին հատուկջոկատային զինվորականի հետ:
«Ես հայտնվել եմ աշխարհում ամենավաճառվող տղամարդկանց ամսագրի շապիկին և հաղթել Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկը: Եվ այդ ընտրությունը, որ ես կատարել եմ 20 տարեկանում, օգնել է ինձ լինել այն, ինչ ես կամ այժմ», - ասել է գեղեցկուհին:
Մրցույթի կազմակերպիչները բացատրել են, որ Նատալին զրկվել է տիտղոսից ոչ թե անկեղծ լուսանկարի, այլ այդ փաստը թաքցնելու համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...