Ուկրաինայում նախագահական ընտրություններ տեղի կունենան 2019-ի մարտի 31-ին
Ուկրաինայում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2019 թվականի մարտի 31-ին, նման որոշում է ընդունել երկրի գերագույն ռադան նախօրեին՝ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու որոշման հաստատումից հետո, փոխանցում է ukranews.com-ը:
Նշվում է, որ նախագծին կողմ է քվեարկել 298 պատգամավոր: Նախագահական ընտրությունների հետաձգումն անմիջական կապ ունի երկրում ռազմական դրություն սահմանելու որոշման հետ. ընտրությունների՝ մարտի 31-ին նշանակումը ռազմական դրության ընդունման հարցով քվեարկությանը մասնակցած մի շարք խմբակցությունների պահանջն է:
Ինչպես գրում է ռուսական «Коммерсантъ»-ը, դեռևս հոկտեմբերին միջազգային BURI և ուկրաինական «Սոֆիա» հետազոտական կենտրոնների կատարած հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայում նախագահի հնարավոր թեկնածուներից ամենաբարձր վարկանիշն ունի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (15,9 տոկոս), երկրորդ տեղում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (9,3 տոկոս), նրան հաջորդում է «Ընդդիմադիր դաշինք»-ի համանախագահ Յուրի Բոյկոն (8,8 տոկոս):
Նախօրեին Ուկրաինայի գերագույն ռադան հաստատել է երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն սահմանել 30 օրով:
Հայտնի է, որ ռազմական դրություն կսահմանվի Ուկրաինայի բոլոր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի հատվածներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...