Առնվազն 500 ներգաղթյալ փորձել է բռնի ուժով հատել ԱՄՆ-ի սահմանը
Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ ուղևորվող և այժմ Մեքսիկայում գտնվող անօրինական ներգաղթյալներից առնվազն 500-ը փորձել է հատել ամերիկյան սահմանը: Այս մասին գրում է TACC-ը՝ Milenio թերթին հղումով:
Անօրինական ներգաղթյալների՝ ամերիկյան սահմանը հատելու փորձին նախորդել է խաղաղ երթ, որին մասնակցել է գրեթե 5 հազար ներգաղթյալ: Ավելի ուշ նրանց մի մասը ճեղքել է Դաշնային ոստիկանության աշխատակիցների շարքերն ու փորձել հատել սահմանը, սակայն ամերիկացի սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Միջադեպից հետո ԱՄՆ մաքսային ու սահմանային ծառայությունը փակել է ամերիկյան Սան-Դիեգո և մեքսիկական Տիխուանա քաղաքների միջև գործող խոշոր անցակետը՝ «Սան-Իսիդրո»-ն:
Բացի այդ, Մեքսիկայի իշխանությունները խոստացել են արտաքսել այն ներգաղթյալներին, որոնք սահմանը հատելու փորձ են արել: Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետե Պրիդայի խոսքով՝ երկրի «Միգրացիայի ազգային ինտիտուտը կսկսի արտաքսել այն անձանց, որոնք փորձել են բռնի ուժով հայտնվել ԱՄՆ-ում»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...