Ուկրաինայի ԶՈՒ-ն լիարժեք մարտական պատրաստության է բերվել
Ուկրաինայի զինված ուժերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ բերվել են լիարժեք մարտական պատրաստության, հայտնում է tass.ru–ն՝ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Հայտնի է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրություն մտցնել: Նման առաջարկով է հանդես եկել նաև երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Այժմ առաջարկն օրինագծի տեսքով պետք է քննարկվի Գերագույն ռադայում, որի նիստը կայանալու է նոյեմբերի 26-ին:
Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ ռուսական կողմը պահանջել է Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ու դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ին ԱԽ-ի՝ բաց ձևաչափով շտապ նիստ գումարել»,-ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:
Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահամապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...