Կենսաթոշակային տարիքը Ճապոնիայում ծրագրում են հասցնել 70-ի
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է երկրում կենսաթոշակային տարիքի նշագիծը ներկայիս 65-ի փոխարեն բարձրացնել մինչեւ 70՝ բնակչության արագ «ծերացման» պայմաններում տնտեսական աճն ապահովելու համար: Այդ մասին հայտնել է«Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով այս հարցի վերաբերյալ հատուկ հանձնաժողովի զեկույցի նախագիծը:
Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակային տարիքի ավելացմանը վերաբերող առաջարկությունները նոյեմբերի 26-ին կքննարկվեն Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության խորհրդի նիստում, որպեսզի մինչեւ գալիք ամառ նախապատրաստվի կոնկրետ ծրագիր: Սակայն դրա համար մի շարք համաձայնեցումներ կպահանջվեն Ճապոնիայի բիզնես-հանրակցության հետ:
Կենսաթոշակային տարիքի ավելացման մասին օրինագիծն նախատեսվում է պատրաստել 2020 թվականին. այն հաշվի է առնելու աշխատանքային գործունեության տարբեր պայմանները, օրինակ՝ կարճացված աշխատանքային օրերը, տնից դիստանցիոն աշխատանքի կատարումը, ընկերություններին սուբսիդիաների տրամադրումը՝ տարեց աշխատակիցների վարձելու համար:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 80,89 տարի, կանանց կյանքի միջին տեւողությունը՝ 87,14 տարի: Երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, Ճապոնիայի կառավարության տվալների համաձայն, 65-ից բարձր տարիքի է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...