Հռոմում քանդում են մաֆիայի անդամների շքեղ առանձնատները
Հռոմի ոստիկանությունը սկսել է քանդել մաֆիայի կլաններից մեկի անդամներին պատկանող ութ շքեղ առանձնատուն, որոնք ապօրինաբար են կառուցվել, փոխանցում է Daily Mail-ը:
Երկրի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հրապարակավ երդվել է «քանդել այդ գրողի տարածներին պատկանող մինչև վերջին ապօրինի առանձնատունը»:
Խոսքը վերաբերում է «Կազամոնիկա» գնչուական կլանի անդամների տներին: Նշենք, որ ոստիկանության շուրջ 600 աշխատակից մաֆիայի անդամներին դուրս է բերել առանձնատներից:
Իսկ գործողությունների վայր բերված բուլդոզերներն ավերել են Հռոմի Կուադրարո թաղամասում գտնվող առանձնատները:
«Մենք նման ենք բռնապետ Բենիտո Մուսոլինիի օրոք հետապնդվող հրեաներին»,-ասել են մաֆիայի անդամները:
Վարչապետ Սալինին իր հերթին ասել է, որ կանգ չի առնի «մինչև այդ գրողի տարած առանձնատները քանդելը»: Նա հավելել է, որ բոլոր ութ առանձնատները կքանդվեն, իսկ տարածքն Իտալիայի մայրաքաղաքի բնանկիչներին կհատկացվի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...