Ճապոնուհի միայնակ մայրիկը 10 տարի շարունակ դերասանի է վարձել՝ դստեր հոր դերը կատարելու համար
Ճապոնուհի մայրիկը, որը միայնակ է մեծացնում իր դստերը, դերասանի է վարձել, որը 10 տարի շարունակ խաղացել է աղջկա հոր դերը:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, աղջկա ծնողները բաժանվել են, երբ նա դեռ շատ փոքր էր, որից հետո նրա հայրն անհետացել է իր կյանքից: Որոշ ժամանակ անց աղջիկն սկսել է հարցեր տալ հոր մասին, սակայն դպրոց հաճախելուց հետո իրավիճակն ավելի է բարդացել:
10 տարեկանում աղջիկն արդեն հարցեր չէր տալիս, սակայն մայրը նկատել էր, որ նա ինքնամփոփ է դարձել և չի ցանկանում դպրոց գնալ, որտեղ նրան անդադար ծաղրում էին հայր չունենալու պատճառով: Այդ պահին նա, տեղեկանալաով մարդկանց վարձելու հնարավորություն ընձեռող գործակալության մասին, որոշել է դերասանի վարձել, որը կխաղա աղջկա հոր դերը:
Ճապոնուհին դստերն ասել է, որ իր հայրը երկրորդ անգամ է ամուսնացել և այլ ընտանիք ունի, սակայն ցանկանում է իր հետ նույնպես հանդիպել: Պայմանավորվածության համաձայն՝ նրանք հանդիպում էին ամիսը երկու անգամ, միասին խնջույքների և ուղևորությունների մեկնում: Ամեն անգամ դերասանի ծառայություններից օգտվելիս ճապոնուհին 90 դոլար պետք է վճարեր:
Տասը տարի անց մայրը զգացել է, որ աղջկանից բացի ինքն էլ է կապվել վարձու «հայրիկի» հետ և նույնիսկ սիրահարվել է նրան, սակայն դերասանը մերժել է նրա զգացմունքները՝ նշելով, որ ինքն այդ դերը ստանձնել է գումարի համար:
Դերասանն ինքը խոստովանել է, որ թեև շարունակում է կատարել սիրող հայրիկի իր դերը, գնալով ամեն ինչ էլ ավելի է բարդանում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...