Սանտա Կլաուսի հետ հանդիպումը հետաձգվում է. Լապլանդիայում դեռ ձյուն չի եկել
Ֆինլանդիայի հյուսիսում գրանցված չոր եղանակն անհանգստացրել է տուրօպերատորներին: Սանտա Կլաուսի կեցավայրում, որը համարվում է երկրի տեսարժան վայրերից մեկը, դեռևս ձյուն չի եկել: Այդ մասին հաղորդում է CNN-ը:
Աղբյուրը նշում է, որ Ֆինլանդիայում տարվա այս եղանակին ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել:
Ամեն տարի հազարավոր ընտանիքներ են գալիս Ռովանիեմի՝ տեսնելու Սանտա Կլաուսի կեցավայրը: Այս տարի հավանականությունը մեծ է, որ ձմեռվա գլխավոր հրաշագործին այցելել չի հաջողվի: Մի քանի տուրօպերատորներ հետաձգել են ուղևորությունների և էքսկուրսիաների ժամկետները`խոստանալով վերադարձնել տոմսերը, եթե իրավիճակը չփոխվի:
Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի կանխատեսումներ համաձայն, հրաշք դեռ կարող է տեղի ունենալ, և առաջիկա օրերին հնարավոր է, որ այդ վայրերում ձյուն գա:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...