Գերմանիայում ձերբակալել են հայկական մաֆիայի երկու ենթադրյալ անդամների
Մի քանի ամսվա հետաքննությունից հետո գերմանական Տյուրինգի դաշնային հողատարածքի քրեական ոստիկանությունն ընկել է հայկական մաֆիայի հետքի վրա եւ ձերբակալել նրա անդամներից երկուսին։
31-ամյա ավտոդիլլեր Արթուր Զ․-ն եւ 26-ամյա Կարո Ս․-ն ձերբակալվել են թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով՝ տեղեկացնում է MDR THÜRINGEN-ը։ Խուզարկության ժամանակ ոստիկանները 35 կգ մարիխուանա են հայտնաբերել։
Հոդվածում նշվում է, որ մոտ 10 տարի առաջ Հայաստանից եւ Ադրբեջանից երիտասարդները իրենց ուժերը միավորել են «Ջոկեր» անվանումով խմբավորման մեջ։ Նրանք, հավանաբար, զբաղվել են ռեկետով, թալանով եւ թմրանյութերի անօրինական շրջանառությամբ։ Արթուր Զ․-ն եւ Կարո Ս․-ն, ըստ քննիչների, ավազակախմբի պարագլուխներից են։
Հոդվածի համաձայն, հետագայում խումբը ցրվել է, սակայն երկու տղամարդիկ շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը։ Նրանք երեւում են տարբեր հանցագործությունների նկարահանումներում, որնք արվել են տեսախցիկների կողմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, այս ամիս գերմանական ԶԼՄ-ները գրել էին հայկական մաֆիայի դեմ հատուկ գաղտնի գործողության մասին, որի անվանումն էր Fight against thieves in law («Օրենքով գողերի դեմ պայքար»)։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...