Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆ OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը Արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից Ում պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համար Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ղրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցել Չինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրա Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերը
Աշխարհ

Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի հետ կապերի ամրապնդման վրա. Stratfor-ի վերլուծաբաններ

Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա, գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:

Նշելով, որ Հայաստանը ավանդաբար Ռուսաստանի սերտ և հավատարիմ դաշնակիցներից է, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և ռազմական բլոկին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, վերլուծաբանները շարունակում են. - «Բայց վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը»:

Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գտնում է Stratfor-ը` նշելով, որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազզգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը:

Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են Stratfor-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա:

Stratfor-ը գտնում է, որ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես Իրանի վրա ճնշումների առումով: Ադրբեջանի հարաբերությունները իր հարավային հարևանի հետ դժվարությունների կհանդիպեն, քանի որ կառավարությունը, մասնակցելով Թեհրանի զսպման ԱՄՆ-ի ռազմավարությանը, նաև ձգտում է պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը: Ամեն դեպքում, Ադրբեջանը արդեն իսկ դադարեցրել է Իրանից բնական գազի գնումները դեռ մինչ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելը նոյեմբերի 5-ին: 2019-ին ամենայն հավանականությամբ կկրճատվեն տնտեսական կապերը Ադրբեջանի ու Իրանի միջև:

Ինչ վերաբերում է Վրաստանին, Stratfor-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները կավելացնի աջակցությունը անվտանգությանը և ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ՝ տարածաշրջանի միակ երկիրը, որ ակտիվորեն ինտեգրվում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

2019-ի համար արված Stratfor-ի վերլուծությունը կանխատեսում է ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականությունը Ռուսաստանին սահմանակից երկրների հետ:

Ամփոփ ներկայացված մի քանի պարբերություններում վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգները զարգացնելու է իր կապերը նախկին Միության ծայրամասային երկրների հետ՝ ուժեղացնելու համար ճնշումները Ռուսաստանի վրա:

«Ռուսաստանին սահմանակից արևմտամետ երկրների հետ ԱՄՆ-ը կզարգացնի անվտանգության կապերը՝ զենքի վաճառքի ու զորավարժություններ անցկացնելու միջոցով: Միաժամանակ, Վաշինգտոնը տնտեսական ու անվտանգության նախաձեռնություններ կառաջարկի Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին՝ փորձելով նրանց պոկել Ռուսաստանից: Ռուսաստանը կարձագանքի իր սեփական միջոցներով, հիբրիդային պատերազմների մարտավարությամբ հակազդելու Միացյալ Նահանգների ու Արևմուտքի ազդեցության տարածմանը տարածաշրջանում», - գտնում են Stratfor-ի վերլուծաբանները 2019-ի համար արված զեկույցում: