Չինաստանում մոտոռոլերի վարորդը վայրկյանների ընթացքում ընկել է երկու բեռնատարի տակ և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)
Չինական Շանժաո քաղաքում մոտոռոլերի վարորդը վայրկյանների ընթացքում ընկել է երկու բեռնատար մեքենայի տակ և հրաշքով ողջ մնացել:
Տեսահսկման համակարգի տեսախցիկը ֆիքսել է պահը, ապա տեսանյութը հայտնվել է Newsflare կայքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը, խաչմերուկն անցնելով, բախվում կապույտ բեռնատարին: Բախման հետևանքով տղամարդը և մոտոռոլերը հայտնվում են գետնին: Վայրկյաններ անց մեկ այլ բեռնատար բախվում է մոտոռոլերին: Վարորդին հաջողվում է ողջ մնալ:
Մոտոռոլերի վարորդն ասել է, որ վարելիս ականջակալներով երաժշտություն է լսելիս եղել: Նա կապույտ բեռնատարին նկատել է այն ժամանակ, երբ ուղղել է ականջից ընկած ականջակալը և մի ձեռքով կառավարել ղեկը, այդ իսկ պատճառով էլ չի կարողացել խուսափել բախումից:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները