Կեմերովոյի բնակչուհին ՀՀ տասնյակ քաղաքացիների է գրանցել իր տանը
Ռուսաստանում Կեմերովոյի 42-ամյա բնակչուհին իր բնակարանում է գրանցել Հայաստանի տասնյակ քաղաքացիների, այս մասին հաղորդում է news.vse42.ru-ն:
Նշվում է, որ կնոջ բնակարանում ՀՀ քաղաքացիները բնակվել են 2012 թվականից մինչև այս տարվա մայիս: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված դեպքն ուսումնասիրվել է, ինչից հետո պարզվել է, որ բնակարանում գրանցված անձինք երբևէ չեն եղել այնտեղ, ինչը նշանակում է, որ կինը շահադիտական շարժառիթ է ունեցել:
Այժմ տանտիրուհին ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առաջ. նրա դեմ քրեական գործ է հարուցվել օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ գտնվելու վայրի բնակելի տարածքում կեղծ գրանցման մասին հոդվածով:
Նշենք, որ օտարերկրյա քաղաքացիների կեղծ գրանցումը քրեականացնող օրենքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրերս:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...