Աշխարհում նավթի գինը որոշում է երեք մարդ. Bloomberg
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն են որոշում և կորոշեն համաշխարհային գները, պնդում է Bloomberg-ի սյունակագիր Ջուլիան Լին:
Նրա կարծիքով, OPEC-ը կորցրել է վառելիքի գների վերահսկողությունը: Երբ կազմակերպությունը չի կարողանում ընդհանուր նպատակ գտնել, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ավելի շատ նավթ են արդյունահանում, քան OPEC բոլոր 15 անդամները միասին:
Սյունակագիրը նշում է, որ այս երեքը տարբեր նպատակներ ունեն: Նրա կարծիքով Սաուդյան Արաբիան կշարունակի վառելիքի արդյունահանումն ավելացնել՝ երկրի բյուջեն համալրելու համար:
Միևնույն ժամանակ Ռուսաստանը հիմա ավելի քիչ է կախված նավթի գներից, քան 2016թ.-ին և ռուսական նավթային ընկերությունները ուզում են շահույթ ստանալ իրենց կատարած ներդրումների հաշվին: Լին մեջբերում է նաև Պուտինի խոսքերը, որ բարելը 70 դոլար արժողությամբ նավթն իրեն «լիովին բավարարում է»:
Լին ընդգծել է, որ Թրամփի դիրքորոշումը ավելի «բարձր» կլինի, քանի որ նա ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Էր Ռիադի հետ՝ լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության ֆոնի վրա, այն ժամանակ, երբ ԱՄՆ սենատը պնդում է Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները