Գվատեմալայում հրաբխի ժայթքման պատճառով տարհանում է կատարվում
Աղետների հետեւանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության ներկայացուցիչները Գվատեմալայի ութ համայնքներին Ֆուեգո հրաբխի ժայթքման մակարդակի բարձրացման պատճառով խնդրել են հեռանալ այդ շրջաններից, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ հրաբուխը տեղակայված է Էսկուինտլա, Չիմաալտենանգո եւ Սակատեպեկեզ շրջանների միջեւ՝ երկրի հարավ-կենտրոնական մասում:
Հրատարակության հետ զրույցում Աղետների հետեւանքների նվազեցման ազգային համակարգող ծառայության մամուլի քարտուղար Դեւիդ դե Լեոնը նշել է, որ հրաբխի ժայթքման արդյունքում պետք է առնվազն 8 համայնքներ տարհանվեն:
Նշվում է, որ այս տարվա հունիսին այս հրաբխի ժայթքումից մահացել է 194 մարդ, իսկ անհետ կորած է համարվում 234 մարդ: Սակայն, համայնքի աջակցության կազմակերպությունները պնդում են, որ Ֆուեգո հրաբխի ժայթքման արդյունքում հազարավոր մարդիկ անհետ կորել են:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները