Ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով կարգելվի
«Ռոսսելխոզնադզորը» նոյեմբերի 20-ից արգելում է ԱՄՆ ձեռնարկություններում արտադրված թռչնամսի տրանզիտը Ռուսաստանի տարածքով Ղազախստան:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, տվյալ որոշումը գերատեսչությունը կայացրել է՝ պայմանավորած անհայտ ծագման արտադրանքի՝ Ղազախստանից ռուսական շուկայում հայտնվելու մտավախությամբ: Գերատեսչությունից ընդգծում են, որ այս տարվա հոկտեմբերին ծառայության տարածքային վարչությունը կասեցրել է ԱՄՆ-ից Ղազախստան տեղափոխվող ամերիկյան թռչնամսի յոթ խմբաքանակի տեղաշարժը՝ մի շարք խախտումներ հայտնաբերելու պատճառով:
Մասնավորապես, արտադրանքի մի մասի անասնաբուժական վկայականները ձևակերպված են եղել ամերիկյան կողմում, մինչդեռ արտադրանքն արդեն Եվրամիության նավահանգստում է եղել: Բացի այդ, թռչնամսի մի մասը ԵԱՏՄ տարածք է հասել արդեն իսկ պահպանման ժամկետն անցած վիճակում:
Այդ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ԵՄ տարածք վերադարձնել 185 տոննա կշռող խմբաքանակը, որտեղից այն ժամանել էր:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները