Bloomberg-ը հաշվել է պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսական անկումը
Ռուսաստանի դեմ ԱՄՆ և Եվրամիության 2014թ. մտցված պատժամիջոցները երկրի տնտեսությունը նվազեցրել են 6%-ով, հաշվել է Bloomberg-ը:
Bloomberg Economics-ի փորձագետների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները չեն ազդել մյուս երկրների վրա: Վերլուծաբանները եզրակացրել են, որ Ռուսաստանի տնտեսության հավանական և փաստացի աճի միջև եղած տարբերության շարունակվող մեծացումը վկայում է պատժամիջոցների երկարաժամկետ բացասական ազդեցության մասին:
Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսությունը 10% փոքր է համեմատած այն ցուցանիշների հետ, որոնք կարելի էր սպասել 2013թ. իրավիճակից ելնելով: Չնայած, որ բացասական գործոններից մեկը նավթի գնի անկումն է, լուրջ դեր ունի նաև պատժամիջոցների կիրառումը, եզրակացնում է Bloomberg -ը:
Փորձագետները կասկածում են, որ Ռուսաստանին կհաջողվի 2021 թ. համար կառավարության կանխատեսած 3% ՀՆԱ աճ ապահովել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները