ԵԽ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է թուրք պրոֆեսորների ձերբակալությամբ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբերն Յագլանդը անհանգստացած է Թուրքիայում գիտնականների խմբի ձերբակալությամբ: «Ինձ շատ է անհանգստացնում գիտնականների խմբի ձերբակալությունը, ներառյալ Հաքան Ալթինայի, մենք հնարավորինս շուտ դա կքննարկենք թուրքական կառավարության հետ», - նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր,թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, այդ թվում մի քանի պրոֆեսորների՝ հայտնի իրավապաշտպան եւ գործարար Օսման Քավալայի գործի քննության շրջանակներում, հաղորդում է Haberturk-ը: Քավալան կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով:
Նշենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի քննության պատրվակով կալանավորվել է մոտ 80 հազար մարդ: Ավելի քան 150 հազար քաղաքացիական ծառայողներ, ներառյալ ուսուցիչներ եւ մանկավարժներ ազատվել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապերի կասկածանքի պատճառով, որին իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:
Նշենք, որ Օսման Քավալան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հայտնի պաշտպան է: Ստամբուլի տպարանում, որը պատկանում էր իրեն, մասնավորապես, հրատարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրա «Ջեզաիր» ռեստորանում քննարկումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին եւ սգո միջոցառումներ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները