Ձերբակալվել է օլիմպիական եռակի չեմպիոն Ֆելիքս Սավոնը
Օլիմպիական եռակի չեմպիոն, կուբացի հայտնի բռնցքամարտիկ Ֆելիքս Սավոնը ձերբակալվել է մանկապղծության համար: Ինչպես հայտնում է Boxing Scene կայքը, 51-ամյա բռնցքամարտիկին մեղադրանք է ներկայացրել 12-ամյա մի տղա:
Կուբայի լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ բռնցքամարտիկը նախկինում էլ մի քանի անգամ մեղադրվել է մանկապղծության մեջ, սակայն երկրի ղեկավարությունն ամեն անգամ կոծկել է այդ գործերը, որպեսզի չխաթարվի բռնցքամարտիկի հեղինակությունը:
Ֆելիքս Սավոնը հաղթել է 1992, 1996 եւ 2000թ օլիմպիական խաղերում, 91 կգ քաշային կարգում: Նա աշխարհի երեք բռնցքամարտիկներից է, որը օլիմպիական եռակի չեմպիոն է: Նման արդյունք ցույց են տվել նաեւ նրա հայրենակից Թեոֆիլիո Ստիվենսոնը եւ հունգարացի Լասլո Պապը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում