Մոուրինյոն «լռեցրել է» «Յուվենտուսի» ֆանատներին (Տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ 2:1 հաշվով կամային հաղթանակից հետո «ծաղրել» է իտալական ակումբի ֆանատներին: Թուրինում կայացած հանդիպման վերջում պորտուգալացի մասնագետը ձեռքը դրել է ականջին՝ ակնարկելով, որ չի լսում երկրպագուների ձայները:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Յուվենտուսի» միջեւ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած առաջին խաղի ժամանակ իտալացի երկրպագուներն անպատվել էին Մոուրինյոյին, որը պատասխանել էր ձեռքի 3 մատները ցուցադրելով: Հնարավոր է, որ մարզիչը հիշեցրել էր «Ինտերի» հետ նվաճած տրեբլը 2009/10 մրցաշրջանում, երբ միլանյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում, Իտալիայի առաջնությունում ու երկրի գավաթի խաղարկությունում: «Յուվենտուսը» երբեք տրեբլ չի ձեւակերպել իր պատմության ընթացքում:
«Յուվենտուսի» խաղադաշտում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթում էին մինչեւ 86-րդ րոպեն, սակայն անգլիական ակումբը 2 գոլ խփեց վերջնամասում:
Տեսանյութը՝ այստեղ


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում