Անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերը զոհվել է ուղղաթիռի պայթյունի հետևանքով (տեսանյութ)
«Լեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհայի ուղղաթիռի պայթյունի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին «Քինգ Փաուեր» ստադիոնի մոտակայքում:
Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Պրեմիեր-լիգայի 10-րդ տուրի` «Լեսթեր Սիթիի» և «Վեսթ Հեմ Յունայթեդի» միջև կայացած խաղից հետո (1:1):
Ակումբի սեփականատիրոջ ուղղաթիռն օդ է բարձրացել, սակայն շուտով կորցրել կառավարումն ու ընկել: Ուղղաթիռը պայթել է, դեպքի վայրում աշխատել են հրշեջ փրկարարներն ու բժիշկները.
«Խորը ցավով հաստատում ենք, որ ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրաբհան եղել է այն մարդկանց թվում, ովքեր ողբերգական կերպով մահացել են շաբաթ երեկոյան, երբ ուղղաթիռը նրա և ևս 4 ուղևորների հետ պայթել է «Քինգ Փաուեր» ստադիոնի մոտակայքում:
Ուղղաթիռում գտնվող 5 ուղևորներից և ոչ մեկը չի փրկվել:
Մեր բոլոր մտքերը Շրիվադդհանապրաբհայի ընտանիքի և այն ընտանիքների հետ են, ովքեր կրել են այս անդառնալի կորուստը: Ի դեմս Վիչայի` մենք կորցրել ենք հիանալի մարդու, բարի, առատաձեռն, իր ընտանիքին նվիրյալ մի մարդու, որին նա շատ էր սիրում և հիանալի ղեկավարում էր: «Լեսթեր Սիթին» նրա ընտանիքն էր»,- ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Շրիվադդհանապրաբհան 2010 թվականին է գնել «Լեսթեր Սիթին»: 2015/16 մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր Անգլիայի չեմպիոն:
Թայլանդցի բիզնեսմենը 60 տարեկան էր:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ