Արթուր Ալեքսանյանը՝ Բուդապեշտից. Դժվարությամբ եմ շարժվում եւ այսպես չէի կարող գորգ դուրս գալ
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել եւ չի կարողացել հոկտեմբերի 28-ին դուրս գալ գորգ Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից հայտնեց Արթուր Ալեքսանյանը:
«Չմասնակցեցի բրոնզե մեդալի համար պայքարին, քանի որ երեկ վնասվածք եմ ստացել: Առաջին գոտեմարտի ընթացքում Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ պայքարում կողային հատվածի վնասվածք ստացա: Հաջորդ գոտեմարտերի ընթացքում ցավ զգում էի, բայց այդքան չէր խանգարում: Միայն զգում էի, որ գնալով ցավն ուժեղանում է:
Այսօր արդեն դժվարությամբ եմ շարժվում եւ այսպես չէի կարող գորգ դուրս գալ: Ցավոք, չկարողացա գոտեմարտել եւ բրոնզե մեդալն առանց պայքարի բաժին հասավ իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին: Դեռ բուժզննում չեմ անցել: Վաղը վերադառնում ենք Հայաստան, այդտեղ նոր կգնամ հետազոտության»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվեց 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Էվլոեւը հոկտեմբերի 28-ին նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Լուսինե Շահբազյան
NEWS.am SPORT


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում