Մխիթարյանի գրառումն Արսենալի` 11-րդ անընդմեջ հաղթանակի մասին (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Սպորտինգի» հետ անցկացրած խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Զինագործները» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության են հասել` տանելով իրենց 11-րդ անընդմեջ հաղթանակը բոլոր մրցաշարերում:
«11 անընդմեջ հաղթանակ: Հիանալի աշխատանք էր, թիմ».- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք` լոնդոնյան ակումբը վերջին 11 տարում առաջին անգամ է 11 անընդմեջ հաղթանակ տարել բոլոր մրցաշարերում: 2007 թվականի հոկտեմբերին «զինագործները» 12 հաղթանակից բաղկացած շարք են ունեցել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում