Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն Հայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը Հոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգները Բրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքը Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Մարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներին Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում

Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին
Սպորտ

Արմեն Գյուլբուդաղյանցը համոզված է, որ Հրայր Մկոյանը վատ չի խաղացել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Ջիբրալթարի թիմից կրած նվազագույն հաշվով տնային պարտությունն Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում:

«Դաժան պարտություն էր: Դուք էլ տեսաք, որ ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, պարզապես չկարողացանք օգտագործել դրանք:

Եթե չհաշվենք 11 մետրանոցի դրվագը, Հրայր Մկոյանը վատ չխաղաց: Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է եւ երկար տարիներ խաղում է Հայաստանի հավաքականում: Ցանկանում էինք, որ այս խաղով նա լավ մարզավիճակ ձեռք բերեր:

Գոլային պահերն իրացնելու հետ կապված խնդիրների մասին կասեմ, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի եւ գոլեր կլինեն: Մենք սպասում էինք, որ Մովսիսյանը կմասնակցի միայն առաջին խաղակեսին: Ինձ թվում է, որ նրա ֆիզիկական պատրաստվածությունը թույլ կտա անցկացնել մեկ խաղակես: Յուրայի մոտ ոչ թե ֆիզիկական պատրաստվածության խնդիր է, այլ խաղային պրակտիկայի պակասի: Իհարկե, միայն հավաքականում խաղալով խաղային պրակտիկա ձեռք չեն բերում: Մենք գիտենք Յուրայի մեծ ցանկությունը եւ պատրաստակամությունը: Վստահ եմ, որ հաջորդ խաղում նա ավելի լավ կխաղա, ավելի շատ կստեղծի գոլային պահեր եւ գոլ կխփի:

Ինձ համար կարեւոր է ոչ թե գնդակի շատ վերահսկումը, այլ գոլային պահերի ստեղծումը: Գոլային պահեր ունեցանք, բայց համաձայն եմ, որ որոշ դեպքերում վերջին փոխանցումը չէր ստացվում, որ կարողանային դատարկ դարպասին գոլ խփել: Պարզապես այսօր չստացվեց:

Չեմ ասի, որ այլեւս անելիք չունենք Ազգերի լիգայում: Տեսականորեն հնարավորություն դեռ ունենք եւ կպայքարենք մինչեւ վերջ:

Հավաքականում իմ մնալու եւ չմնալու հարցը կորոշեն ղեկավարները: Մինչեւ 2020 թվականը կաշխատեմ իմ գիտելիքները, փորձը եւ եռանդը փոխանցել մեր հավաքականին, որպեսզի հասնենք հաղթանակի: Իսկ թե որքանով կհաջողվի, դա չեմ կարող ասել:

Իհարկե, այս պարտությունն անսպասելի էր: Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Շատ ցավալի պարտություն էր, որի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում՝ սկսած կազմից, գոլի դրվագից. ամբողջ պատասխանատվությունն իմն է:

Իհարկե, մենք պարտավոր էինք հաղթել, բայց եթե նայեք պատմությանը, այսպիսի դեպքեր եւս լինում են: Այս պարտության մեղավորը ես եմ:

Հավատացեք երկրպագուների «ամոթ» վանկարկումները ֆուտբոլիստներին չէին վերաբերվում: Ես անմնացորդ նվիրվածություն տեսա խաղացողների մոտ: Նրանք փորձեցին մինչեւ վերջ, պարզապես չստացվեց: Կորող եմ ասել, որ ունեցանք 7-8 իրական գոլային պահ, իսկ մրցակիցն այդ կասկածելի 11 մետրանոցից բացի, ոչինչ չստեղծեց մեր դարպասի մոտ:

Պետրոս ԱՎետիսյանը չխաղաց, քանի որ պետք է ընտրություն կատարեինք նրա ու Մարկոս Պիզելիի միջեւ: Իհարկե, պետք է երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին աստիճանաբար բերենք Հայաստանի ազգային հավաքական»,- նշեց Գյուլբուդաղյանցը

Հիշեցնենք, որ դա Արմեն Գյուլբուդաղյանցի ներամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Հոկտեմբերի 16-ին հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով:

Դավիթ Եղիազարյան

NEWS.am