Արսենալի փոքրիկ երկրպագուն հարցազրույց է վերցրել Մխիթարյանից և չի կարողացել զսպել էմոցիաները (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի լիգայի Գավաթի 3-րդ շրջանում «Բրենտֆորդին» սեփական հարկի տակ հաղթելուց հետո հարցազրույց է տվել «զինագործների» փոքրիկ երկրպագուին.
- «Արսենալի» ելույթը 10 բալանոց սանդղակով քանի՞ միավոր կգնահատեք:
- Կարծում եմ` այսօրվա համար 8: Եթե գոլ բաց չթողնեինք, երևի` 9 կգնահատեի: Ամեն դեպքում, ամենակարևորն այն է, որ մենք դուրս եկանք հաջորդ փուլ:
- Դարպասապահ Բերնդ Լենոյի խաղի մասին ի՞նչ կասեք:
- Լենոն երկրորդ խաղն էր անցկացնում մեր թիմի կազմում ու նա հիանալի աշխատանք կատարեց: Ցույց տվեց, որ նա միշտ պատրաստ է խաղալ, իսկ մենք անում ենք ամեն բան, որպեսզի օգնենք նրան: Ամեն ինչ հիանալի է:
- Ի՞նչ եք կարծում` անձամբ Դուք այսօր լա՞վ խաղացիք:
- Չգիտեմ (ժպտում է): Դու պետք է ասես:
- Այո, շատ լավ խաղացիք:
- Շնորհակալություն:
Իսկ այս հարցազրույցը երկրպագուի հիշողության մեջ դեռ երկար կմնա:
Իսկ Հայաստանում Հենրիխ Մխիթարյանին զրկում են դիվանագիտական անձնագրից:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում