Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին
Բաքվում սեպտեմբերի 25-27-ն անցկացվում է ADEX 2018 ադրբեջանական միջազգային պաշտպանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է աշխարհի 32 երկրներից ավելի քան 200 ընկերություն: Այդ միջոցառման ավանդական մասնակից է հանդիսանում նաև Ռուսաստանը, գրում է ТАСС-ը:
Ռուսաստանը զբաղեցնում է երկրների թվում առաջատար դիրքերից մեկը, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում: Այս տարվա սեպտեմբերի 1-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է գնել և որ այդ թիվը կաճի:
Համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) գնահատականի՝ 2006-2016 թվականներին Ադրբեջանի ընդհանուր ներկրված պաշտպանական արտադրանքի թվում ռուսական սպառազինությունների չափաբաժինը կազմել է 22 տոկոս:
ԽՍՀՄ փլուզումից հետո և մինչև 2005 թվականը Ռուսաստանն Ադրբեջանին զենք չի մատակարարել:
2005-ից հետո ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել ուղղաթիռներ, տանկեր, հաուբիցներ, զրահապատ և ռազմական մեքենաներ: 2010 թվականին ադրբեջանական կողմը ստացել է 100 հակատանկային «Корнет-Э» համալիր: 2009 թվականին կնքվել է, փորձագետների գնահատականներով, 300 միլիոն դոլարի պայմանագիր՝ Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Դրանք պատվիրատուն ստացել է 2010-2011 թվականներին:
Ադրբեջանը 2013-2018 թվականներին ՌԴ-ից ստացել է մոտ 1 միլիարդ դոլարի պայմանագրերի խոշոր փաթեթ, որի շրջանակում ադրբեջանական կողմը ՌԴ-ից ստացել է նոր արտադրության սպառազինությունների զգալի ծավալ՝ T-90C 100 հատ տանկ, 118 հատ БМП-3 մարտական մեքենա, 230 հատ БТР-82А զրահափոխադրիչ, 166 հրետանային համակարգ, այդ թվում՝ 18 հատ «Мста-С» ինքնագնաց հաուբից, 18 հատ «Վենա», «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 18 մարտական մեքենա, ТОС-1А «Солнцепек» համակարգի 24 մարտական մեքենա:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը