Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե հույս ունի, որ ամսվա վերջին Գերմանիա կատարելիք իր պետական այցը վերջ կդնի երկու երկրների միջև լարվածությանը: «Իմ օրակարգի հիմնական հարցերն են մեր հարաբերությունների բարելավումը, տնտեսական համագործակցությունը, Թուրքիայի անդամակցությունը Եվամիությանը և պայքարը ահաբեկչության դեմ»,- այսօր հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը Բեռլին է մեկնելու առաջիկա հինգշաբթի՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հրավերով: Այցի ընթացքում նա կհանդիպի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ապա կմեկնի Քյլոն՝ մասնակցելու նոր կառուցված մզկթիի բացմանը:
Թուրք-գերմանական հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ «Բունդեսթագը» ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Վերջին ամիսներին էլ Բեռլինը կոշտ կերպով քննադատում էր Անկարային՝ Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների համար:
Էրդողանի ընդդիմախոսներն արդեն հայտարարել են, որ այցի օրերին զանհվածային ցույցեր են նախատեսում անցկացնել Բեռլինում և Քյոլնում:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը