Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել
Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու հետ կապված, կարող է այդպես էլ չապահովել տարածքի անվտանգությունն ու կայունությունը: Այսպես են կարծում Stratfor ամերիկյան ընկերության վերլուծաբանները:
Հոդվածում նշվում է, որ Իդլիբում գտնվող ջիհադիստներին զինաթափելն այդքան էլ դյուրին գործ չի լինի: Բացի այդ, ընկերության տվյալներով՝ Դամասկոսը և Թեհրանն իրականում այդքան էլ գոհ չեն Պուտին-Էրդողան պայմանավորվածությունից։
Չի բացառվում, որ Սիրիայի իշխանություններն Իրանի օգնությամբ կարող են սադրանքների դիմել՝ թուրք-ռուսական գործարքը թուլացնելու համար։
Թուրքիան խոստացել է դուրս բերել Իդլիբից ընդդիմադիր գրոհայիններին: Սակայն դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել Թուրքիայի և մի շարք այլ երկրների համար, քանի որ այստեղ գտնվող ջիհադիստների շարքերում կան նաև ույղուրներ ու չեչեններ, որոնք հայրենիք վերադառնալու դեպքում պոտենցիալ վտանգ են ներկայացնելու նաև Ռուսաստանի ու Չինաստանի համար։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Էրդողանն Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում