«Էրդողանի հետ քննարկելու շատ բան ունենք»․ Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սպասվող բեռլինյան այցի մասին, նշել է, որ նրա դեմ հնարավոր բողոքի ցույցերը չպետք է դառնան այցից հրաժավելու պատճառ, գրում է թուրքական demokrathaber.org կայքը։
Մաասը նշել է, որ բողոքի ցույցերը Գերմանիայի ժողովրդավարական իրականության մի մասն են։
«Սակայն դրա արդյունքը չպետք է լինի հարգելի Էրդողանի չգալը։ Մենք նրա հետ քննարկելու շատ բան ունենք»,-ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Բեռլինի ոստիկանությունը ռիսկային էր համարել Էրդողանի պաշտոնական այցը երկիր՝ առաջարկելով իշխանություններին այդ օրերին արտակարգ ռեժիմ սահմանել քաղաքում։
Իրավապահներին մտահոգում են Գերմանիայում ապրող, «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցող քրդերի, Էրդողանի այցի դեմ բողոքող ծայրահեղ ձախակողմյան գերմանացիների ու տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների միջև հավանական բախումները:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ