Թուրքիայում նամազ անելու դիմաց երեխաներին հեծանիվ են նվիրում
Թուրքիայի Կոնիա քաղաքի քաղաքապետը, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հեծանիվներ է նվիրում երեխաներին, ովքեր առնվազն 40 անգամ կայցելեն մզկիթ՝ նամազ անելու, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։
Իրավիճակը բացահայտվել է անանուն նամակի միջոցով, որն ուղղվել է լրատվամիջոցներին։
Լրագրողները, հենվելով նամակում ներկայացված փաստերի վրա, առանձին ուսումնասիրություն են անցկացրել ու պարզել, որ ահազանգը ոչ միայն ճիշտ է, այլև ավելին՝ մինչ այս պահը Կոնիայի քաղաքապետարանն արդեն հասցրել է 7.459 հեծանիվ բաժանել։
Նամակի հեղինակը հատկապես գանգատվել է, որ քաղաքապետարանի բյուջեից, որը կազմվում է քաղաքացիների վճարած հարկերով, հեծանիվներ են բաժանում աղքատ ընտանիքների երեխաներին՝ նրանց կրոնամոլ դարձնելու նպատակով։
«Ես՝ որպես 15 ամիս այս երկրի բանակում 15 լիրա թոշակով ծառայած թուրք քաղաքացի. իմ վճարած հարկն այսպիսի ղեկավարներին արժան չեմ համարում», - եզրափակել է նամակի հեղինակը։

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը