Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին Հայաստանի դրոշ բռնած զբոսաշրջիկների մուտքն արգելվել է
Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու՝ օրեր առաջ տեղի ունեցած պատարագի ժամանակ Հայաստանի դրոշ բռնած հայ զբոսաշրջիկների մուտքը կղզի չի թույլատրվել։
Հայտնի է, որ կղզի տանող նավեր նստելուց առաջ թուրք ոստիկանները ստիպել են փոխել հայկական դրոշի գույներով շալերը, շապիկները, գրանցվել է նաև դեպք, երբ երիտասարդին թույլ չեն տվել մուտք գործել կղզի՝ Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ կրելու պատճառով։
Թուրքական Ihlas Haber գործակալությունն այս առիթով նշել է, որ մարդաշատ պատարագի արարողության հետ կապված՝ կղզում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ բուն պատարագը շատերը լսել են դրսից։
Օրերս Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի իշխանություններին Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումն արտոնելու համար։
Ուխտագնացությունները դեպի Սուրբ Խաչ եկեղեցի իրականացվում են 2010 թվականից, սակայն վերջին երեք տարիներին թուրքական իշխանություններն արգելում էին ամենամյա պատարագի անցկացումը՝ պատճառաբանելով դա «առկա վտանգներով»:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:
Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ`Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը