Թուրք լրագրողը հեքիաթ է անվանել Հայոց ցեղասպանությունը
Թուրքական իշխանամետ «Յենի շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանը հայերի ու հրեաների դեմ թշնամություն ու ատելություն սերմանող հոդված է գրի առել։
Հայրեթթին Քարամանն իր հրապարակման մեջ հրեաներին մեղադրել է նացիստական բռնությունները իրենց շահերին օգտագործելու մեջ։ Նա պնդել է, թե իբր հրեաները նացիստների բռնություններից օգտվելով՝ հալածյալի դեր են ստանձնել։
Հրեաներին բնութագրելու համար թուրք ռասիստ լրագրողը մի պատմություն է պատմել այսպես ասած խաբեբա հրեայի մասին՝ նշելով, թե մի երեխա, հասկանալով որ հրեան իրեն խաբել է, այդ մասին սկսել է բարձրաձայնել, սակայն հրեան ուժեղ ապտակել է երեխային։ «Երեխան ապտակից սկսել է արտասվել։ Այդ ժամանակ փողոցով անցնող մի անցորդ մոտենում է՝ հետաքրքրվելու թե ինչ է եղել։ Այդ ժամանակ հրեան սկսում է ավելի ուժեղ ձայնով արտասվել եւ պնդում, որ երեխան իրեն ապտակել է»,-գրել է «Յենի շաֆաք»-ի լրագրողը։
Նա հեքիաթ է անվանել մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը՝ պնդելով, թե թուրքերն են հիմնական տուժողը եղել։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ