Էրդողանը զգուշացրել է Ղրղզստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստան կատարած այցի ժամանակ հորդորել է տեղի իշխանություններին զգույշ մնալ գյուլենականներից՝ նշելով, որ նրանք այդտեղ նույնպես կարող են հեղաշրջման փորձ նախաձեռնել, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։
«Աստված չտա՝ մեր դեմ հեղաշրջման փորձ անողներն այստեղ էլ նույն բանն անեն։ Դրանք դավաճան են, ստոր են։ Մենք զգուշացնում ենք մեր եղբայրներին, նրանք կարող են իրենց ձեռքի տակ առնել և՛ բանակը, և՛ ոստիկանությունը, և՛ կրթական ոլորտը։ Մի գիշեր հանկարծակի կարող են անսպասելի բաներ տեղի ունենալ», - ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը